Բաժիններ՝

Ղազախստանում կալանավորել են պաշտպանության նախկին նախարարին

Ղազախստանի մայրաքաղաքի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանը փետրվարի 22-ին վճիռ է կայացրել երկրի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովին երկու ամսով կալանավորելու մասին, որն ավելի վաղ ձերբակալվել էր հունվարյան անկարգությունների շրջանում անգործության կասկածանքով:

Այդ մասին հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը: Փետրվարի 20-ին Ղազախստանի Գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին, որին կասկածում են անգործության մեջ անցյալ ամսվա սկզբի անկարգություննեի շրջանում: Օրենսդրության համաձայն՝ «Իշխանության անգործություն» հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեկան պարտականությունները չկատարելը, որը հանգեցնում է ծանր հետեւանքների, պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչեւ ութ տարի ժամկետով:

Այդ նույն գործողությունները, որոնք կատարվում են մարտական իրադրությունում, պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչեւ տասը տարի ժամկետով: Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հաստատել է նոր կառավարությունը: Բեկտանովն այն ժամանակ պահպանել է պաշտոնը, սակայն արդեն հունվարի 19-ին նրան փոխարինել է Ռուսլան Ժակսիլիկովը: Բացատրելով այդ որոշումը՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ չափազանց անվստահ եւ աննախաձեռնող ղեկավարման պատճառով բանակը հունվարյան իրադարձությունների ժամանակ չի կատարել առաջադրված խնդիրները, իսկ նախարարը չի դրսեւորվել հրամանատարական հատկանիշներ:

Հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, դրանց մասնակիները հարձակվեցին ոստիկանների եւ զինվորականների վրա: Տոկաեւը հայտարարեց պետական հեղաշրջան փորձի մասին եւ օգնության դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Հունվարի 7-ին իրադրությունը հաջողվեց կայունացնել, հունվարի 19-ին ամբողջ երկրում վերացվեց արտակարգ դրության ռեժիմը: Իշխանությունների տվյալներով՝ այդ իրադարձությունների հետեւանքով զոհվել է 225 մարդ, ավելի քան 4,5 հազարը տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս