Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 հազար 510 դեպք, որից 394 հազար 155-ը`առողջացած, 8354-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 408 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5588 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք, առողջացել է 2075 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 870 հազար 459-ի:

Տեսանյութեր

Լրահոս