Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաեւ մեր միջազգային գործընկերները:
#Հիմա. Պատգամավորների աշխատանքային հանդիպումը՝ քաղաքացիների հետ. ՈՒՂԻՂ:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։
Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը։
«Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան. ՈՒՂԻՂ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը: Այդ մասին ասվում է ԵՄ-ի խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ:
Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը:
Հերթ էր. սպասում էինք՝ ներսում մեր հերթը գա, որ թղթերը լրացնեն. Արտյոմ Վանեցյան։
Ոստիկանական բռնության հետքեր են. Լևոն Քոչարյանը՝ իր վնասվածքների վերաբերյալ հարցի մասին
2.5 ժամ սպասում էին՝ հրահանգ ստանան, հետո արագ սկսեցին թղթերը լրացնել խուլիգանության մասով. ցուցարար
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին։
Պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է:
16 անգամ ես եմ բերման ենթարկվել, 9 անգամ՝ ընկերս, բնականաբար, բիրտ ուժի կիրառմամբ. անչափահասներ:
Կանգնած եմ եղել, բերման ենթարկել, հիմա էլ տանում են հիվանդանոց. Մանուել Մանուկյան:
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օրինազանց ոստիկանները շատ դաժան են պատասխանատվության ենթարկվելու, օրենքի ողջ խստությամբ. Վարդևանյան:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը ստրատեգիական սխալ արեց, ուժ կիրառեց, դա իր ճակատագրական սխալն էր»:
Խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է ու իրենց ողջ կազմակերպված դիվերսիոն խումբը. Արթուր Ղազինյան:
Հո՛րս արև, ի՞նչ ես անում. քաղաքացին՝ իրեն բերման ենթարկող ոստիկաններին
Այսօր ոչ թե անհամաչափ, այլ հանցավոր ուժ կիրառվեց. փաստաբան Հարությունյան։
Կասկած չունեմ՝ հիմա սպասում են ձերբակալվածների ցուցակին, ամեն ինչ ցուցակով է. Աբգար Պողոսյան։
Հանգի՛ստ-հանգի՛ստ. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
#Հիմա. Ոստիկանության Էրեբունու բաժնում 30-ից ավելի բերման ենթարկվածներ կան. ՈՒՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի: