Բաժիններ՝

Հայտնաբերել են Նեպալում կործանված ինքնաթիռի 14 ուղևորների մարմինները

Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու: Այդ մասին հաղորդում են հնդկական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Նեպալի զինծառայողները հաղորդել են, որ լեռներում հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը, որը մայիսի 29-ին օդ է բարձրացել Փոխարա տուրիստական քաղաքից եւ ուղեւորվել Ջոմսոմ: Ինքնաթիռում գտնվում էր Նեպալի 16, Հնդկաստանի չորս եւ Գերմանիայի երկու քաղաքացի:

«Որոնողա-փրկարարարան ստորաբաժանումները հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը»,- բանակի ներկայացուցիչ Նարայան Սիլվալը հաղորդել է Twitter-ում՝ հրապարակելով բեկորների լուսանկարները, որտեղ հստակ երեւում են ինքնաթիռի համարը եւ լեռան լանջին ցրված մասերը:

Twin Otter (համարը 9N-AET) ոչ մեծ տուրբինապտուտակավոր ինքնաթիռը պատկանում էր Tara Air մասնավոր ավիաընկերությանը: Դրա հետ կապը կորել էթռիչքից 20 րոպե անց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս