Բաժիններ՝

Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս