Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։
71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն երեկ կարողացավ 68 ձայնով ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երեք ՔՊ-ական՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը, գտնվում են ԱՄՆ-ում՝ գործուղման:
ՀՅԴ-ականները պատրաստվում են 34-րդ Ընդհանուր ժողովին, որի ընթացքում, սակայն, ոչ թե Գերագույն մարմին են ընտրելու, այլ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ եւ առաջիկայի համար ծրագիր ու մարտավարություն են ընդունելու։
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանը գահավիժում է: Շուտով վճռաբեկ ատյանը հաստատելու է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների բանտարկության վճիռները: Դա նպատակ է հետապնդում ջարդելու երկրում ՄԻԱԿ դիմադրական և ազգային ազատագրական ուժի ողնաշարը: Այս պայմաններում Արմենի հարցի արծարծումը ծառայում է նրանց նպատակին:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները հունվարի 21-ին վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 342 միլիոն 596․024: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Թուրքական «Hürriyet» լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Պեկինում 2022 թվականի Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը: Հունվարի 21-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Եղեգնաձորում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Հրազդանի և Անիի բաժիններում։
Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
Պոետ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, որի երգերը տարիներ շարունակ ջերմացնում են հեղինակային երգարվեստի երկրպագուների սրտերը, հրապարակել է «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը:
Սերիական արտադրությունը պլանավորվում է սկսել 2024 թվականին: Սարքավորման պատվիրատուները կդառնան շարժական կապի օպերատորները, ինչպես նաեւ խոշոր արտադրական ընկերությունները»,-ասել է Չեմեզովը:
«Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Գիտենք, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են:
Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն:
Սկզբում ձուն խառնել ալյուրի հետ և փշրանք ստանալ, հետո ավելացնել գոլ ջուրը և խմոր հունցել:
Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում:
Պատանի Վան Գոգը, որին շրջապատի մարդիկ համարում էին հանգիստ և դաստիարակված տղա, հաճախ էր կոնֆլիկտի մեջ մտնում ծնողների հետ:
Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում (ներառում Է Նյու Դելին) հունվարի 21-ին օդի աղտոտման աստիճանը վեց անգամ գերազանցել է անվտանգ մակարդակը: Ինչպես հաղորդել է քաղաքի օդերեւութաբանական դեպարտամենտը, մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը կազմել է 372՝ 0-ից մինչեւ 52 նորմայի դեպքում։
74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Մայքլ Լի Էդեյը, որն ավելի հայտնի է Meat Loaf կեղծանվամբ։
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է Լաս-Վեգասում կայանալիք համերգները չեղարկելու մասին, որի պատճառը լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը։Երկրպագուներին հղած իր Instagram-ի տեսաուղերձում նա հայտնել է, որ չի քնել վերջին 30 ժամում, բայց ժամանակը չի բավականացրել եւ հնարավոր չի եղել պատրաստվել շրջագայությունն սկսելուն:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան,1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա,1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հունվարի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Ավանի Իսահակյան թաղամասի 4-րդ շենքից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա տղամարդու։
66 տարեկանում մահացել է ըմբշամարտի Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով շուրջ մեկ տասնյակ անձի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: