2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական սեզոնի ժամանակ Ռուսաստանից արտահանվել է 59.3 մլն տոննա հացահատիկ, որից 48.2 մլն տոննան՝ ցորեն։
Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթներին մտադիր է այցելել Չինաստան, հնարավոր է՝ նա հանդիպում ունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Հունիսի 3-ին, ժամը 21.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եվրոպան, բացի ՆԱՏՕ-ի ուժերից, պետք է կարողանա սեփական ուժերով արձագանքել ռազմական մարտահրավերներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը:
240 անդամ ունեցող խորհրդարանում քվեարկությանը մասնակցել է 200 պատգամավոր: Ձայների 131 կողմ, 69 դեմ ձայներով խորհրդարանականները Դենկովին ընտրել են վարչապետի պաշտոնում, այնուհետև հաստատել են նախարարների կաբինետի կառուցվածքը և կազմը:
Հունիսի 4-ին, ժամը 23.55-ին, Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար և 10.000.000.000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։
Էս հանցանքի համար 4-8 տարի է հասնում, տնային կալանքը մի բան էլ մեղմ էր. Աշոտ Փաշինյան
Այս կապակությամբ հանդիպում է տեղի ունեցել «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի և «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուի միջև։
Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այդ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի պԱյս մասին տեղեկանում ենք ետական և մունիցիպալ ծառայողներին թույլատրվում է աշխատանքի ներկայանալ ոչ ֆորմալ հագուստով՝ ջինսով, մարզաշապիկներով և կարճաթև ազատ վերնաշապիկներով: Ընդ որում, շենքերում օդորակիչները միացվում են 28 աստիճանից ոչ ցածր նշագծում:
Հունիսի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 6-ին ժամը 14:00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը:
Ամառ, գինի, ընկերներ․․․ «Երևանի գինու օրեր» փառատոնն արդեն 7 տարի ուրախ մթնոլորտ է ձևավորում Երևան քաղաքում ու վերահաստատում ՝ «ճշմարտությունը գինու մեջ է»։
Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։
Թուրքիայի նախագահականի կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը:
Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին:
Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ չի բացառվում՝ առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:
Բաթումիի ռեստորաններից մեկի՝ «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեիմուրազ Վարշանիձեին ոստիկանությունը ձերբակալել է բռնություն գործադրելու մեղադրանքով։
Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է պատրիարքարանը։
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը հրապարակվեց կառավարության նոր կազմը։ Հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետի պաշտոնը: