Բաժիններ՝

Ահմեդ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի կուսակցությունները կարող են միավորվել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ-DEVA) և «Ապագա» (Gelecek partisi -GP) կուսակցությունները բանակցություններ են վարում միավորվելու վերաբերյալ:

Նշվում է, որ երկու կուսակցությունների ղեկավարները բանակցություններ են վարում արդեն: Այս մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի հայտնի թերթերից մեկի՝ Sözcü-ի սյունակագիր Սայգի Օզթուրքը։

Նշվում է նաև, որ երկու կուսակցություններին կարող է միանալ նաև «Երջանկություն» (Saadet -SP) կուսակցությունը։

Այս կապակությամբ հանդիպում է տեղի ունեցել «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի և «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուի միջև։

Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում առայժմ:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930