Բաժիններ՝

Ճապոնացի նախարարներն աշխատանքի են գնացել առանց պիջակների՝ կոչ անելով խնայել էլեկտրաէներգիան

Ճապոնիայի կառավարության անդամներն, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, այսօր աշխատանքի են գնացել առանց պիջակների և փողկապների՝ դրանք փոխարինելով հավայական ոճի օկինավական «կարիյուսի» վերնաշապիկներով, որոնք դնում են տաբատի վրա։ Ճապոնացի նախարարներն ամեն տարի ամռան սկզբին այս կերպ քարոզում են Cool Biz արշավը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի խնայողությանը։  տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Այդ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի պԱյս մասին տեղեկանում ենք ետական ​​և մունիցիպալ ծառայողներին թույլատրվում է աշխատանքի ներկայանալ ոչ ֆորմալ հագուստով՝ ջինսով, մարզաշապիկներով և կարճաթև ազատ վերնաշապիկներով: Ընդ որում, շենքերում օդորակիչները միացվում են 28 աստիճանից ոչ ցածր նշագծում:

Էլեկտրաէներգայի խնայողության ծրագիրն իրականացվում է ձմռանը սպառման ավելացման ժամանակ, երբ մեծ քանակությամբ էլեկտրականություն է ծախսվում շենքերի ջեռուցման համար, և ամռանը, երբ մարդիկ, ընդհակառակը, ակտիվորեն օգտագործում են օդորակիչներ։ Ճապոնիայում էլեկտրամատակարարման ծանր վիճակն առաջացել է այն պատճառով, որ երկրում փակվել են որոշ ջերմաէլեկրակայաններ, իսկ ատոմակայանների վերագործարկման գործընթացն իրականացվում է չափազանց դանդաղ: Դրա հետևանքով էլեկտրական ցանցերը մեծ բեռնվածության են ենթարկվում սպառման ամենամեծ պահանջարկ ունեցող ժամերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս