Թուրքիան դարձել է ռուսական հացահատիկի ամենամեծ գնորդը

2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական սեզոնի ժամանակ Ռուսաստանից արտահանվել է 59.3 մլն տոննա հացահատիկ, որից 48.2 մլն տոննան՝ ցորեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին տեղեկություններ է հրապարակել հացահատիկի տեղափոխություննրով զբաղվող «Русарготранс» ռուսական երկաթուղային օպերատորրը:

Նոր սեզոնին՝ մայիսի վերջի դրությամբ, Ռուսաստանից ամենաշատ հացահատիկ ներկրած երկիրը Թուրքիան է: ՌԴ-ից արտահանված 59 մլն տոննա հացահատիկից 10.6 մլն տոննան գնել է Թուրքիան։

Նշյալ ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը և Լիբիան։

Տեսանյութեր

Լրահոս