Բաժիններ՝

Իբրահիմ Քալընը՝ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավար

Թուրքիայի նախագահականի կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2014-ից նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քալընը այս առիթով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է հայտարարություն, որում նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել նշանակման համար:

Նշենք, որ Էրդողանի հրամանագրերով կառավարությունում մի շարք փոփոխություններ են կատարվել ևս:

Մասնավորապես, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական է նշանակվել Աքիֆ Չաղաթայ Քըլըչը (Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եղբորորդին), նախկինում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ) պատգամավոր և ԹԱՄԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ։

Նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար է նշանակվել պրոֆ․ դոկ․ Հալուք Գյորգյունը, նախկինում՝ «ASELSAN»-ի (ժամանակակից ռազմարդյունաբերական ընկերություն-խմբ.) կառավարման խորհրդի ղեկավարն ու գլխավոր տնօրենը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել բանակի գեներալ Մուսա Ավսևերը, նախկինում՝ ցամաքային ուժերի հրամանատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930