Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։
«Նա գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ բանավեճի առարկա կարող է լինել, թե 2018թ. իշխանության գալով ինչքանով նա դրեց իր այս կուրսի հիմքը և, ինչպես տեսնում ենք, սկսել է իրականացնել այն 2022թ.:
«Ասում ա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- խմբ.)՝ Լուկաշենկոն ցանկացել ա, որ Ադրբեջանը հաղթի պատերազմում, դրա համար Բելառուս չեմ գնա։ Կապում էր դա արժանապատվության հետ։
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու, սա կլինի հաջորդ տրամաբանական քայլը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ֆեյսբուքյան օգտատեր Սայիդա Պողոսյանը տարածել է երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից այս լուսանկարը՝ գրելով. «Եղբայրս է։ Ում անասելի ծեծի են ենթարկել իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը»։
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը տագնապով նշում է, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող Փաշինյանն ու իր խառնամբոխը սադրում են քաղաքացիական պատերազմ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց նպատակը իրավիճակի ապակայունացումն է Հայաստանում՝ տեղեկատվական պատերազմի ուղեկցմամբ, պետականության քայքայման տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, որոնք փորձարկվել են Ուկրաինայում, ուղղված հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների հրահրմանը։
Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:
Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով` «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է հստակ արձանագրել։
Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:
Ուստի, զարմանալի չէ, որ Վրաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Մնում է հասկանալ, թե այս ամենի ֆոնին ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները՝ գնալով ավելի բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կատարել տարիներ առաջ տված հրապարակային խոստումը, որ երբ հրապարակը` ժողովուրդը, պահանջի, ինքը կհեռանա,- երեկ հարցրել են նրան, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ աճպարարությամբ ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ առաջարկել է հարց տվող լրագրողին՝ գտնել իր խոսքերը, անգամ թայմեր է դրել` 2 րոպե:
Որպես տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել հենց 2022 թվականին՝ 7 մլն 168 հազար դրամ արժողությամբ։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Սուտ վկայություն մի՛ տարածեք, կեղծիք մի՛ խմորեք: Ձեզ մի՛ նույնականացրեք դատական իշխանությանց հետ և անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ՝ փորձելով հարվածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ի գլուխ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:
Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համատեղ նախագիծ են մշակել, որով առաջարկում են լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2004 թ. մայիսի 27-ի N 944-Ն որոշման մեջ:
Մեր երկրի պարագայում չեն հեռացել: Թե ինչու չեն հեռացել, դա այլ քննարկման նյութ է: Բայց առկա փաստն այն է, որ չեն հեռացել, հետևաբար՝ շարունակում են բերել պատերազմներ, կորուստներ, մահեր, աղետներ՝ երկիրը գործնականում դնելով պետականազրկման, իսկ բնակչությանն էլ՝ ֆիզիկական բնաջնջման ու գաղթականացման ռեալ սպառնալիքի տակ: Ու քանի դեռ չեն հեռացել, ուրեմն, խնդիրը լուծված չէ: Ճգնաժամը հանգուցալուծված չէ: Կարելի է, միգուցե, մի քիչ էլ երկարաձգել իշխանավարումը՝ ոստիկանական մահակների ու, Աստված մի արասցե, արյան վրա, ինչին ակնհայտորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
«Համաշխարհային բանկը» (ՀԲ) փոփոխություններ է կատարել 2024-ի և 2025-ի համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ արված կանխատեսումներում:
2021 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված անկախ միջազգային հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ և՛ Իսրայելը, և՛ Պաղեստինի զինված խմբավորումները 2023 թ. հոկտեմբերից ի վեր գործողություններ են կատարել, որոնք կարելի է որակել որպես պատերազմական հանցագործություններ: Այս մասին նշված է հանձնաժողովի զեկույցում:
Խափանման միջոցը՝ կալանք:
Չորս տեսակի արտադրանք՝ ալկոհոլը, ծխախոտը, հանածո վառելիքը և ուլտրավերամշակված մթերքները, տարեկան 19 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում աշխարհում, այդ թվում՝ 2,7 միլիոն մահվան պատճառ՝ Եվրոպայում։
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրո-2024-ի մասնակից ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը։ Առաջին տեղում է Անգլիայի հավաքականը, որի 26 խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,52 միլիարդ եվրո։
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու, հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։
2020 թվականի ողբերգական պատերազմի ավարտից 4 տարի անց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ: Ոչ թե ուղղակի ցանկանում է, այլ դրա համար պատրաստ է և դիմում է բոլոր հնարավոր ու անպատկերացնելի նվաստացումների՝ համաձայնելով կատարել Ադրբեջանի/Թուրքիայի, իրենց շահերի բերումով վերջիններիս պաշտպանող բազմաթիվ այլ երկրների պահանջները։ Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ ինքը չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։