ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի քննարկվող առաջարկներից։
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Քրիստոնեական աշխարհում չկա ավելի տարածված, հաճախակի կրկնվող և տեսանելի մի արարողակարգ, քան խաչակնքելը։ Մենք դա անում ենք տաճար մտնելիս, աղոթելիս, ճանապարհ գնալիս, նեղության կամ ուրախության պահին։
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով։ ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը»։
ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Ներքին շուկա վառելիքի մատակարարման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկում են դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025թ. միջազգային միգրացիայի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ անցած տարի Թուրքիա ներգաղթածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25․2 տոկոսով՝ հասնելով 393.829 մարդու։
Տրեխոն արտագնա խաղի էր մեկնել Մեքսիկա, երբ տեղի ունեցավ աղետը։ Վենեսուելա վերադառնալուց հետո նա միացավ որոնողափրկարարական աշխատանքներին և 72 ժամ անց հայտնաբերեց իր ընտանիքի անդամների դիերը։
«Իսրայելի կառավարությունն այսօր միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախագծին։ Ըստ հաղորդումների՝ ճանաչման բանաձևի նախագիծն այժմ կուղարկվի խորհրդարան՝ ընդունման նպատակով։
Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կիրակի օրը գրանցվել է 40,5°C ջերմաստիճան՝ սա դիտարկումների պատմության մեջ նոր ջերմաստիճանային ռեկորդ է, հայտնել է Tvn24-ը՝ հղում անելով Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտի (IMGW) ներկայացուցիչ Ագնեշկա Պրասեկին։
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ Վիկտորիա Ստեպանովան։
Ինչքան էլ փորձեն սպառազինություն գնելու ու պաշտպանական խնդիրներ լուծելու անվան տակ արդարացնել այն հսկայական պարտքերը, որոնք կուտակել են Հայաստանի այսօրվա իշխանությունները, մի բան փաստ է, որ նրանք անհամեմատ ավելի շատ պարտք են ավելացրել, քան իրենց բոլոր նախորդները միասին։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքը 6.3 մլրդ դոլարից պակաս էր, հիմա հասել է 13.9 մլրդ դոլարի։
Անքորիջում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում «ոչ ոք ոչինչ չի ստորագրել», սակայն քննարկվել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման տարբերակները․ ասել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
ՍԴ ում միացվեց Փաշինյանի վեճի տեսանյութը. «Գետի՛նը մտնես, գետի՛նը մտնես, ծախված ստահակ»
«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին փորձում են թուլացնել և ազատվել նրանից՝ որպես համաշխարհային մի գործոնի, որը միշտ կանգնած է եղել չարիքի ճանապարհին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկի միաձայն հաստատման հետ։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ լեհերի շուրջ 60%-ն աջակցում է երկրի տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազա ստեղծելու գաղափարին։
Թուրքիան հունիսի 30-ին՝ երկրի մայրաքաղաք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ, կընդունի Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակությանը, այդ թվում՝ միավորման գլխավոր դիվանագետին, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
«Ռուսաստանի վնասված էներգետիկ օբյեկտները բավական արագ են վերականգնվում, համակարգը աշխատում է մեծ պահուստով։ Ղրիմի վառելիքի պահանջները կապահովվեն, այնտեղ այժմ կա մի քանի օրվա պաշար։ Մենք թույլ չենք տա, որ Ուկրաինան հնարավորություն ունենա կանգնեցնելու մեր զորքերի առաջխաղացումը։ Ռուսաստանի պատասխան հարվածները Ուկրաինայի խորքում շատ ավելի ուժեղ և զգալի են»։
Դուք չհիշատակեցիք ժամը 00։00-ի Փաշինյանի ասուլիսը,որ հայտարարեց` հաղթել է. Վարդևանյանը՝ Գալյանին
Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։ Սակայն այն գնահատելիս պետք է խուսափել զգացմունքային մոտեցումներից և վերլուծել կայացված որոշումը՝ որպես ռազմաքաղաքական իրողությունների արդյունք։
Փաստաթղթի ձևավորման մեջ օգտագործվել են նախագահի պատկերները, ինչպես նաև Անկախության հռչակագրի հետ կապված խորհրդանիշներ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը։
Հավաքականում տեղ են գտել ինչպես համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը, այնպես էլ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկի՝ Կաբո-Վերդեի հավաքականի միանգամից երկու ներկայացուցիչ։
Հնարավոր է՝ այս գնահատականը բոլորը չկիսեն։ Սակայն արդեն իսկ այն փաստը, որ նման լուրջ կասկածներ և հարցեր առաջացել են միլիոնավոր երկրպագուների մոտ, վկայում է մրցաշարի նկատմամբ վստահության խորքային խնդրի մասին։ Դա լուրջ վտանգ է ներկայացնում ցանկացած աշխարհի առաջնության հեղինակության համար։
Փաշինյանն ասել է`սահմանադրական մեծամասնություն չունենան, պատերազմ կլինի, գնահատե՞լ եք ազդեցությունը
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է՝ վերջին ռազմական սրացման պատճառով։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և նրա լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերին քննարկել են Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները։ Ղալիբաֆը Բերիին ասել է, որ Թեհրանը հանձնառու է դադարեցնելու Իսրայելի պատերազմը Լիբանանի դեմ, հայտնում է Tasnim գործակալությունը։
Առավոտը մամուլը նայեցիք, որոշեցիք վարու՞յթ հարուցել. Վարդևանյանը՝ Հովակիմյանին
Մայրավանքում նշվեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 31-ամյակը․
Մենք այս հայտարարությունները լուրջ ենք ընդունում և դրանք կներկայացնենք նաև մեր ամերիկացի ընկերների ուշադրությանը։ Մենք դրանք չենք անտեսում։