Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է, և դա ցույց են տվել վերջին շաբաթների թեժ բանավեճերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Սյունիքում գլորվել է ձորը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մոսկվայի դատարանը հետաքննությանը թույլ է տվել փաստաթղթեր առգրավել Ռուսաստանի հարավում գտնվող երկու հասցեներից՝ 2024 թ. դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Embraer 190 ինքնաթիռի կործանման գործով: Այս մասին նշվում է դատական փաստաթղթերում, որոնք հայտնվել են «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ։
Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
ՄԱԿ-ը դեմ է հանդես գալիս լրագրողների սպանություններին և վիրավորումներին և ցանկանում է, որ նման բոլոր դեպքերը հանգամանորեն հետաքննվեն։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Ավելին՝ չկա որևէ փաստ, կրկնում եմ՝ չկա որևէ փաստ, որ 1920-ի Հայաստանի իշխանությունը ամեն գնով ու ամեն դիրքով խաղաղություն է մուրացել թուրքերից: Իսկ ահա նիկոլասարիկներ՝ հայոց պատմության տարբեր փուլերում եղել են:
Մարտի 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ:
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ գիտակցական կյանքում հատկապես Երևանում ուսանելու տարիներին տարբեր քննարկումների ժամանակ շատ են հնչել մտքեր, թե գյումրիցիները 1920 թվականին «թուրքերին աղուհացով են դիմավորել»: Ես միշտ այն կարծիքին եմ եղել , որ այն ժամանակվա քաղաքային իշխանությունների արածը չի կարելի տարածել թասիբ ու նամուս ունեցող ամբողջ գյումրեցիների հետ: Մտքովս, անգամ, չէր […]
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին փողոցային պայքարի որոշում չունի։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ընտրություններին պետք է պատրաստվել՝ չբացառելով փողոցային պայքարը։
Ապրիլի 3-5-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվում է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երևանը ավանդական ջերմությամբ կընդունի ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես նորագույն, այնպես էլ ավելի վաղ շրջանի ֆիլմեր, որոնք ներկայացնում են ռուսական կինեմատոգրաֆը։ Անվճար ցուցադրությունների հարթակ կհանդիսանա «Կինոմոսկվան»։ «Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում կներառվի հինգ ֆիլմ: Դրանց թվում են անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ […]
Սաղմոնը լվանալ և չորացնել: Ծնեբեկից հեռացրեք չոր ծայրերը:
Այդ ո՞վ է ձեզ նման անհոգի վերաբերմունք սովորեցրել,- նրա հետևից բղավեց նախկին ծրագրավորողն ու կես խոսքից ձայնը կտրեց: Ով-ով, բայց նա՛ հաստատ գիտեր այդ հարցի պատասխանը:
Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 24News-ի տաղավարում անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ՔՊ-ականների շահարկումներին՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ինքն այլևս չի տիրապետում իրավիճակին և ուզում է հրաժարական տալ։
Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն վարել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել:
Ներքին քաղաքական իրավիճակին իշխանության արձագանքներից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմությանը վերաբերվող հարցերը նրանք փորձում են ներկայացնել որպես մանրուք:
Ըստ ամենայնի, Նեթանյահուն փորձում է ռազմական բախում հրահրել, որպեսզի կանխի ռազմավարական դաշնակցի կորուստը և օգտագործի այդ հակամարտությունը Իրանի և իր դաշնակիցների դեմ։
Չնայած երևի իներցիայի ուժով ենք «ընկեր», թե չէ՝ (օրինակս անհամեստ չթվա) ժամանակին և հիմնավոր «Աշոտյանը քաղբանտարկյալ է» գնահատականը չէիք փոխակերպի ավելի շատ «սորոսականների» ձևակերպումը հիշեցնող «Աշոտյա՞նն էր նախկին ռեժիմի ամենակոռումպացվածը» բազմաշերտ ծուղակով։
«Հայերը՝ Բաքվի բանտերում». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեր զենքի ամբողջ արտահանումը մշտական վերանայման տակ է։ Մենք շարունակում ենք պահպանել իրերը անընդհատ վերանայելու դիրքորոշումը, բայց այս պահին որևէ բան փոխելու ծրագիր չունենք», – ասել է Հիլին խորհրդարանում՝ պատասխանելով Իսրայելին զենք վաճառելու ամբողջական արգելքի մասին հարցին:
Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի շրջանային դատարանը բավարարել է Մոսկվայում մահացու ավտովթարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր՝ մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամփոփել են իրենց համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Այս տաղանդավոր գրոսմայստերները կարող էին ներկայացնել Հայաստանը
Մարտի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նիդեռլանդները մինչև 2030 թվականն իր բանակի թիվը կհասցնի 100 հազարի, որից հետո այդ թիվը կարող է հասնել 200 հազարի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։
Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։