Համաշխարհային շուկաները գրանցել են կտրուկ անկում՝ Իրանի շուրջ հակամարտության էսկալացիայի պատճառով
ԱՄՆ-ում բորսայական սակարկությունների առաջին իսկ ժամերին Dow Jones Industrial Average (DJIA) ինդեքսը նվազել է 1238 կետով կամ 2,5%-ով՝ երեկվա (մարտի 2-ի) փակման մակարդակի համեմատ։ Զգալի անկում են ապրել նաև առաջատար այլ ինդեքսները. S&P 500-ը նվազել է 2,2%-ով, իսկ NASDAQ Composite-ը՝ 2,3%-ով։
Ըստ CNBC հեռուստաալիքի հաշվարկների՝ եթե Dow Jones-ի այս դինամիկան պահպանվի մինչև առևտրային նստաշրջանի ավարտը, ապա սա կլինի 2025 թվականի ապրիլի 10-ից ի վեր առաջին դեպքը, երբ ինդեքսը մեկ օրվա մեջ կորցնում է ավելի քան 1000 կետ։



