Բաժիններ՝

Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան Էր-Ռիադի վրա Իրանի կողմից հերթական հարձակումից հետո

Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք վաղ առավոտյան՝ Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Ֆուտբոլիստին տեղափոխող անձնական ինքնաթիռը թռչել է Եգիպտոսի և Միջերկրական ծովի վրայով։ Պորտուգալացին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի «Ալ-Նասր» ակումբում, լքել է երկիրը, երբ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հրամայել էր դադարեցնել խաղերը՝ Պարսից ծոցում հակամարտության պատճառով, որը տեղի է ունեցել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով հետաձգված խաղերից մեկը Ասիայի ֆուտբոլի լիգայի քառորդ եզրափակչի «Ալ-Նասր»-ի և «Ալ-Վասլ»-ի միջև հանդիպումն էր։ Էր-Ռիադը, որտեղ Ռոնալդուն ապրում է իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ, երեկ երեկոյան Իրանի կողմից հարձակման թիրախ էր դարձել, թիրախավորվել էր նաև ԱՄՆ-ի դեսպանատունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031