Իրանում նոր իշխանության ձևավորման մասին շատ կարևոր հայտարարություններ է արել Թրամփը. «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Իրանում նոր իշխանության ձևավորման մասին շատ կարևոր հայտարարություններ է արել Թրամփը։ Հարցրել են՝ արդյո՞ք Ռեզա Փահլավին տարբերակ է։
Թրամփն ասել է․ «Կարծում եմ՝ այո, նա տարբերակ է։ Բայց մենք շատ չենք մտածել այդ [տարբերակի] մասին։
Ինձ թվում է՝ [Իրանի] ներսից որևէ մեկը հավանաբար ավելի տեղին / համապատասխան կլինի ․․․ ինձ թվում է՝ որևէ մեկը, որ այնտեղ է, որ հիմա հեղինակավոր է»։
Մենք ունենք այդպիսի մարդիկ, մարդիկ, որոնք ավելի չափավորական են»։
Ըստ էության, Թրամփն առայժմ նախապատվությունը տալիս է ներսի գործիչներին և հատկապես չափավոր գործիչներին։ Պարզ է, որ պահպանողականները նրա ֆավորիտները չեն։ Չափավորական ամենահայտնի գործիչներից է նախկին նախագահ Հասան Ռոհանին։ Բայց լինի Ռոհանին, թե այլ գործիչ, այս պահի դասավորությամբ նրան սպասելու է պահպանողականների դիմադրությունը»։



