Իսպանիան արձագանքել է Թրամփի՝ առևտուրը դադարեցնելու սպառնալիքին

Իսպանիայի կառավարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու սպառնալիքին, քանի որ Մադրիդը հրաժարվել է թույլատրել ամերիկյան զինվորականներին օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար. հաղորդում է Al Jazeera-ն։

«Մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսներ՝ ԱՄՆ առևտրային էմբարգոյի հնարավոր հետևանքները զսպելու համար։ ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային համաձայնագրերը»,- Իսպանիայի կառավարության խոսքերը մեջբերել են լրատվամիջոցները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու ծրագրերի մասին, երբ եվրոպական երկիրը հրաժարվել է թույլատրել ամերիկյան զինվորականներին օգտագործելու իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031