Սննդաբանը բացատրել է, թե որ դեպքում Կոլան կարող է օգտակար լինել
Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է դիետոլոգ և սննդաբան Սոֆիա Կովանովան։
«Կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ»,- բացատրել է մասնագետը։
Սննդաբանի խոսքով՝ խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։



