Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցով եղել է 2-րդ զորամիավորման ենթակայության զորամասերում:
ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմի աշխատավարձերը 85-90 հազար դրամից կհասնեն 130 հազար դրամի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ «ագրեսիվ հուն»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի քվեարկությունը.
Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Այս համատեքստում Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ՝ «անջիգյար հրշեջներն ԱԻՆ-ում տեղ չունեն», և բոլոր նրանք, որոնք արատավորում են հրշեջների բարի համբավը, կհեռացվեն աշխատանքից։ Առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև՝ օպտիմալացում։
Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վերքեր են ստացել:
Արարատ Միրզոյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե որպես ԱԺ նախագահ ինչպե՞ս է արձագանքում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտություններին:
Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների եւ դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։
ԱԻՆ-ում հրավիրված ասուլիսում 168.am-ը նախարար Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԺ ներկայացված օրինագծին, համաձայն որի՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշերին, որոնք սահմանված են պատգամավորների և կառավարության անդամների պարագայում, ինչն էլ նշանակում է, որ այդ կարևորագույն պաշտոններին կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող անձինք:
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Այն բարդագույն իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ դատաիրավական համակարգում, ստեղծել է անկառավարելի քաոս, քանի որ ոչ ոք իրականում չի հասկանում, թե որտեղից է սկսվում իշխանության ճյուղերի սահմանաբաժանը։
Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս կարևոր համարեց ընդգծել այն, որ հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը:
«Եթե Վլադիմիր Վարդանյանը, ՍԴ-ի աշխատակազմի ղեկավար աշխատելով, մինչև հիմա չգիտի, թե ինչ ձև են հայտնվում դատարանին ուղղված գրությունները աշխատակազմի ղեկավարի մոտ, ապա, կարծում եմ, լրացուցիչ պետք է պարզաբանումներ տա, թե ինչ որակով է ինքն էստեղ աշխատել»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է:
Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրձավ ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ի՞նչ են ձեռք բերել հեղափոխությունից հետո ինքն ու կինը։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թող ներեն ինձ ԱԺ-ում գործող երեք կուսակցությունները, բայց երեք դեպքում էլ գործել է պառավոզի էֆեկտը, ղեկավարը կամ ղեկավարներն իրենց հետևից քաշել են ամբողջ ցուցակը»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը սահմանադրական կարգավորում է պահանջում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Սողոմոնյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Ազգային ժողովի 132 պատգամավորներից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվերակությանը մասնակցել է 101 պատգամավոր, քվեներից 2-ը համարվել են անվավեր։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ ՀՔԾ-ն այս օրերին նախաքննական մարմին է հրավիրել մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնատար անձանց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության է հրավիրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը և վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Դա տեղի է ունեցել շատ հասարակ եղանակով։ Երկար ժամանակ մտածում էինք՝ հրավիրե՞լ նրան, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով, որ ջատագովն ենք թափանցիկության, իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները կազմեցին գրությունը, կազմեցին արագ, ես ստորագրեցի, չեմ նկատել ամսաթվի վրիպակը»։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը՝ ասելով, որ մեկնաբանում է միայն սեփական հայտարարությունն ու խոսքերը։