Բաժիններ՝

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնում պեղումների արդյունքում հնագետները 500 տարվա վաղեմության, ամբողջովին պահպանված հավի ձվեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

«Կճեպն անվնաս է մնացել այն բանի շնորհիվ, որ հավկիթները գտնվել են փակ տարածքում, որտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը կայուն են եղել»,- պատմել է հնագիտական խմբի համակարգող Յունմեյ Տանը:

Հնագիտության մեջ հազվագյուտ երևույթ է դամբարանում չկոտրված հավկիթներ հայտնաբերելը: Պատմաբանները դեռ միակարծիք չեն այն հարցի շուրջ, թե ինչու են հավկիթները թողնվել դամբարաններում: Վարկածներից մեկի համաձայն՝ հավկիթները հարատևության և կյանքի շարունակականության խորհրդանիշն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031