Բաժիններ՝

Չինացի միգրանտը փորձել է ԱՄՆ ներթափանցել լվացքի մեքենայի մեջ

ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք ժամանել տարբեր կահկարասիների մեջ: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Նշվում է, որ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից ժամանող բեռնատարը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ուղեմուտքում: Ներսում նրանք հայտնաբերել են 11 չինացի միգրանտների, որոնք թաքնվել էին զանազան կահկարասիներում, այդ թվում՝ լվացքի մեքենայի, սնդուկի եւ կոմոդի մեջ:

ԱՄՆ-ի սահմանապահ-մաքսային ծառայության տվյալներով՝ միգրանտներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Նրանք բոլորը ձերբակալված են: Բեռնատարի ղեկին եղել է ԱՄՆ-ի 42-ամյա քաղաքացի, նա կալանավորված է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031