Այն երկրների տասնյակը, որոնցից 2025 թվականին իրականացվել է ամենամեծ թվով սահմանահատումները.
ԱՄՆ-ում գործող և Իսրայելին հարող «Foundation for Defence of Democracies» ուղեղային կենտրոնի վերլուծաբան Սինան Ջիդդին Թուրքիայի մասին հոդված է հրապարակել «The Jerusalem Post» իսրայելական թերթում: Դրանում անդրադարձ է արվում Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությանը՝ Իրանի և դրա հետ կապ ունեցող ուժերի թուլացման ֆոնին:
Մադյարը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի գործարքին, որը ԵՄ-ի շրջանակում կնքվել է անցյալ տարվա դեկտեմբերին։
«Ըստ իս, դա ոչ մի իմաստ ունի։ Դա ընդամենը ևս մեկ դրվագ է՝ այս ամբողջ խառնաշփոթում, որտեղ մեզ ներքաշել են»,- ասել է նա։
Նա և կուսակցության մյուս անդամները տեղեկացրել են, որ ապրիլի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի դատավարության հերթական նիստը»։
Ըստ Թրանսփարենսիի տվյալների՝ տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը՝ 83 կուսակցություն, ֆինանսական գործունեություն չի ծավալել։
Սրա համար վճարեն թանկ, ա՛յ բեռ դարձածներ մեր բոլորիս գլխին։
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները»։
Լուրջ բան եմ ասում»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
Այդ ընթացքում Մախաչևն ազատել էր թեթև քաշային կարգի տիտղոսը, բարձրացել կիսամիջին քաշային կարգ և, հաղթելով Ջեք Դելա Մադալենային, դարձել արդեն երկրորդ դիվիզիոնի չեմպիոն:
Ռուսաստանը կարող է իր շահերն ունենալ Հայաստանում, միանգամայն օրինաչափ է Մոսկվայի շահագրգռվածությունը, որ ՀՀ իշխանության ղեկին լինեն ուժեր և մարդիկ, որոնք բարյացակամ են տրամադրված ՌԴ-ի նկատմամբ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` պատասխանելով մեր հարցին, թե որքանով են օբյեկտիվ որոշ քննադատների գնահատականները, թե իբր Ռուսաստանը խաղադրույք է կատարում հայկական ընդդիմության վրա։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային դարձան Հունգարիայի համար։ Տարիներ շարունակ ձևավորված քաղաքական համակարգը կոտրվեց, և իշխանության եկավ նոր ուժ՝ «Տիսա» կուսակցությունը՝ Պետեր Մադյարի առաջնորդությամբ։ Նրա հաղթանակը դուրս է զուտ ներքաղաքական շրջանակներից և դիտարկվում է որպես կարևոր իրադարձություն եվրոպական քաղաքական դաշտում։
Պարենային անվտանգությունը ոչ միայն բավարար քանակությամբ կալորիաների հարց է, այլև սննդարար նյութերի ողջ սպեկտրի ապահովումը, որոնք անհրաժեշտ են հավասարակշռված սննդակարգի համար:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։
Իրանի իշխանությունները 2025 թվականին մահապատժի են ենթարկել առնվազն 1,639 մարդու՝ ինչը ամենաբարձր տարեկան ցուցանիշն է 1989 թվականից ի վեր, հայտնում է RFE/RL-ը՝ հղում անելով երկու հասարակական կազմակերպությունների համատեղ զեկույցի։
Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում մարտին ծնվել է 1527 երեխա. փետրվարի համեմատ այս թիվը նվազել է 80–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։
Միացյալ Թագավորությունը չի միանա Հորմուզի նեղուցի շրջափակման ԱՄՆ ռազմական առաքելությանը։ BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավստրալիան կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ապրիլի 13-ին 9News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է խոշոր գործարարններին, որի ժամանակ խնդրել է նրանց մի փոքր բարձրացնել աշխատավարձերը։
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է 942 դպրոց։ Այս մասին հայտնում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 12-ին Դաղստանի Դախադաևսկի շրջանում փլուզվել է Կարդուկոտի գետի վրայով անցնող քարե կամարային կամուրջը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հանրապետության տրանսպորտի նախարարությանը։
Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր իրականացրել է ավելի քան 1,7 հազար փրկարարական գործողություն՝ ուղղված փլատակների մաքրմանը։ Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Իրանի կանանց և ընտանիքի հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբթեքարի (պաշտոնավարել է 2017–2021 թթ.) որդուն՝ Իսա Հաշեմիին, և չեղարկել նրա կացության կարգավիճակը (գրին քարտը)։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։ Հաշեմիի հետ միասին ձերբակալվել են նաև նրա կինն ու որդին. երեքն էլ այժմ սպասում են արտաքսման։