Դատարանը պետք է քններ ոչ թե կալանքը, այլ տնային կալանքը երկարաձգելու հարցը. Արսեն Բաբայան
Չգիտենք՝ վկան ով է, բայց մարդն ասել է՝ չեմ դիտել էդ 2 հաղորդումները. Ռուբեն Մելիքյան
Աղջիկս հույս ուներ, որ պապան այսօր տուն է գալու. Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, հուզվեց
Կա կոշտ հանձնարարական՝ տղաներին պահել անազատության մեջ. Տիգրան Աբրահամյան
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ, ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Mariner» տանկերի վրա ռուսական դրոշը բարձրացնելու ժամանակավոր թույլտվությունը, որը հետապնդել են ամերիկացիները, կանխատեսելի հետևանքներով քայլ է եղել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000 շենք, առանց ջեռուցման է մնացել մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով, որը առաջացել է ռուսական զանգվածային հարձակման հետևանքով։
Հայտարարում եմ անժամկետ հացադուլ. Նարեկ Սամսոնյան
Ես դիմելու եմ ամենածայրահեղ միջոցների, ինչքան պետք է. ես էդ տղեն չեմ, համակերպվեմ. Նարեկ Սամսոնյան
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ օգտագործեն իրենց ՀՕՊ պաշարները և անմիջապես դրանք Ուկրաինային տրամադրեն՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համակարգի կիրառումից հետո։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։
Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան ուրբաթ օրը Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրանց ուղեկցող պատվիրակության հետ, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։
Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք ժամանոց հարցազրույց էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների հետ։ Սա արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափ է, որով Ադրբեջանի ղեկավարը մեկնարկում է տարին։ Հարցազրույցի շրջանակներում երևում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև՝ թույլ կողմերը։
«Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», – APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։
Իրանում արդեն 12 օր շարունակվող ցույցերի պատճառով «Turkish Airlines»-ը, «AJet»-ը և «Pegasus»-ը ժամանակավորապես դադարեցրել են չվերթները դեպի Իրան։
«Երևանի տրանսպորտ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ ուղևորը ծեծել է թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։
Ավետյա՛ն, լսի… Մի՛ վիրավորեք. Նարեկ Սամսոնյանի ու դատախազ Հայկ Ավետյանի միջև իրավիճակը լարվեց
«Անցած գիշեր Թեհրանում և որոշ այլ վայրերում մի խումբ ջարդարարներ եկել և ավերում էին իրենց իսկ երկրին պատկանող շենքերը՝ միայն նրա համար, որ ԱՄՆ նախագահի սիրտը գոհանա, ուրախանա։ Քանի որ նա մի անհեթեթ խոսք է ասել, որ եթե Իրանի կառավարությունն այսինչ բանն անի, ես կգամ և ձեր կողմը կբռնեմ՝ խռովարարների և երկրի համար վնասակար մարդկանց կողմը։ Եվ նրանք էլ իրենց հույսը դրա վրա են դրել:
Այդ պահից անցել է 8 տարի: ՈւԹ !!! ԳՐՈՂԸ ՏԱՆԻ, տարի! Սայլը տեղից չի շարժվել ու թույլ տվեք ենթադրել, որ չի էլ շարժվելու, քանի դեռ մեր էս հիբրիդները կան:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով սպառնացել է հարվածել Իրանի կառավարությանը բողոքի ցույցերի պատճառով, կենտրոնանալ իր սեփական գործերի վրա։
Թող նորմալ ընդդիմություն լինի, որ իշխանությունն էսքան չհաբրգի. Նարեկ Սամսոնյան
Ի՞նչ իրավիճակ է Հալեպի հայկական թաղամասում՝ ներկայացնում է հայ համայնքի ներկայացուցիչը
Վաշինգտոնը հրաժարվել է Վենեսուելայի վրա հարձակումների նոր ալիքից՝ Կարակասի հետ համագործակցության շնորհիվ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին Կիպրոսի կողմից Եվրամիության նախագահության ստանձնման առիթով հունվարի 7-ին անցկացված միջոցառումների ընթացքում հայտարարել է, թե իրենք հերքում են Կիպրոս կղզու վերաբերյալ շրջանառվող «օկուպացիա», «ներխուժում», «անջատում» և նմանօրինակ այլ արտահայտությունները:
Նարեկի ու Վազգենի արածը համեմատեք Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի արածի հետ. Ռուբեն Մելիքյան
Հայաստանում այս պահին 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, ինչն աննախադեպ թիվ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են շինծու մեղադրանքներով, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի ու խոսքի համար, դատարանի բակում հայտարարեց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։