Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ, գրել է Գագիկ Ծառուկյանը։
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, այս մասին Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց՝ նշելով, որ եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։
Պենտագոնն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գերմանիայի ռազմակայաններից դուրս կբերի 5000 զինծառայողի՝ կատարելով այն սպառնալիքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտել էր երկրի առաջնորդի հետ Իրանի պատերազմի շուրջ վիճաբանությունից հետո, հայտնում է Politico-ն։
Ռուսաստանը հնարավոր է համարում Բալթիկ ծովում իր առևտրային նավատորմի ուղեկցումը ռազմածովային ուժերով՝ Արևմուտքի երկրների ոտնձգություններից պաշտպանվելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը։
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին Գերազանցություն տիկին Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ քաղաքական մրցակիցներ Յաիր Լապիդը և Նաֆթալի Բենեթը վերածվում են Պաղեստինի Քնեսեթի պատգամավորների, ինչը հարձակում է իրեն պաշտոնանկ անելու համար ստեղծված կոալիցիայի վրա, գրում է The New Arab-ը։
Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին Ուսուցչի օրվա և Աշխատանքի օրվա առթիվ՝ մայիսի 1-ին, երդվել է, որ իրանցի ժողովուրդը կհաղթի թշնամուն նաև մշակութային ու տնտեսական ոլորտներում՝ ռազմական դաշտում հաղթանակից հետո, հայտնում է Press TV-ն։
Միացյալ Նահանգները 5000 զինծառայող է դուրս բերում ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից, ուրբաթ հայտարարել է Պենտագոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Իրանի հետ պատերազմի վերաբերյալ սրվող տարաձայնությունների պայմաններում։ Դրա մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։
Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ նշվում է, որ սա նշանակալի քայլ է հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 2-ին՝ ժամը 10:15-15:00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի Թումանյան փողոցի ջրամատակարարումը:
Օգոստոսի 2-ից հետո դատվելու ես. տարեք սրան ստեղից. Գեղամ Նազարյանը սպառնում է լրագրող Անի Գևորգյանին
Իրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ՝ ակնարկելով փոխզիջման պատրաստակամության մասին՝ փորձելով վերսկսել բանակցությունները և վերջ դնել առճակատմանը, որն իր տնտեսության վրա չափազանց թանկ է նստում, գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 368.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 371 դրամ:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։
Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին:
Հունիսի 27-ին մեր ընտրանին, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, ընկերական խաղում ուժերը կչափի Պանամայի ազգային հավաքականի հետ
«Կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից»,-կենսաթոշակառուների համար իր նախընտրական ծրագրում սա է ամրագրել ՔՊ-ն։։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին միջնորդել է հայցվոր Գևորգ եպիսկոպոս Սարոյանից (ավազանի անունը՝ Արման Սարոյան) պահանջել հակընդդեմ ապահովում 154 միլիոն դրամի չափով՝ եկեղեցու հնարավոր վնասների հատուցման նպատակով
Վատ երազը ջրին պատմելու սովորույթը սնոտիապաշտություն է։ Ընդունելի չէ նաև երազահանների միջոցով գուշակություններ անելը:
Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին, այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Türk-İş» արհմիության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիաjում կյանքի արժեքը շարունակել է կտրուկ աճել։