Երկու ժամից ավելի քննիչին հարցեր ենք ուղղել. Լիանա Գասպարյան
Գործի քննությունը շարունակվում է. մեղադրանքը ապացուցող ոչ մի փաստ չկա. Արմեն Ֆերոյան
Ռուսական Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հավանականությունը բարձր է։
Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն՝ վերջերս ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 աշխատակից։
Միացյալ Նահանգները հինգշաբթի արձագանքել է Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի հայտարարությանը, ըստ որի՝ ինքն աշխատում է Արևմտյան ափը բաժանելու ուղղությամբ, հայտարարելով, թե կայուն Արևմտյան ափը համապատասխանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի տարածաշրջանում խաղաղության նպատակին, հաղորդում է Reuters-ը։
Մի քանի երկրներ, դրանց թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Պակիստանը և Կամբոջան, առաջադրել են Թրամփին՝ խաղաղության համաձայնագրերի կամ հրադադարի միջնորդի դերի համար, և նա հայտարարել է, որ արժանի է այդ մրցանակին, որը Նորվեգիան շնորհել է ԱՄՆ չորս նախորդ նախագահներին։
Ալկոհոլ օգտագործող չափահաս ամերիկացիների թիվը նվազել է մինչև 54%. ամերիկացիներից շատերը ոգելից խմիչքների նույնիսկ չափավոր օգտագործումը համարում են վնասակար։
Ил-96 «Россия» երկրորդ հատուկ չվերթը Վնուկովո օդանավակայանից դեպի Անքորիջ է մեկնել ժամը 17:24-ին, ըստ Flightradar-ի։ Ժամանման մոտավոր ժամը 03:59 է, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ադրբեջանում գիտակցում են, որ որևէ այլ հայկական իշխանություն չի կարող և չի համարձակվի գնալ նման հակահայկական քայլերի, որոնք իրականացնում է ներկայիս իշխանությունը։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու, Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր քաղաքական ճանապարհով, ծրագրերով և մոտեցումներով»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ բացեց, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։
Թվային զարգացման առաջնահերթությունները և այդ ոլորտում համագործակցության խորացման միջոցառումները քննարկման առարկա էին օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցկացված «Թվային ինքնիշխանությունը որպես ԵԱՏՄ-ում կայուն աճի և տեխնոլոգիական համագործակցության գործոն» VII ղրղզ-ռուսական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Նիստը վարել է ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են:
Սամվել Կարապետյանին մեկուսացնում է իր չար գործերն անելու համար. Արա Սիմոնյան
Միակ բանը, որը այս իշխանությունը կարողանում է անել, դա մանիպուլյացիան է. Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ-ում կատարվածը դիվանագիտական և քաղաքական ձեռնունայնության մասին է խոսում. Գոհար Մելոյան
«Սամվել Կարապետյանին աջակցող մարդկանց բազմությունը ցույց է տալիս, որ հանրահայտ գործարարի ու բարերարի ազդարարած նոր քաղաքական ուժը սոցիալական պահանջարկ ունի։ Արդեն քանի ժամ է՝ դատարանի բակում ասեղ գցելու տեղ չկա։ Եվ սա այն բազմությունը չէ, որին սովոր ենք տեսնել ընդդիմության կազմակերպած հավաքներին։ Իհարկե, ակտիվն այստեղ է, բայց ժողովուրդն «ուրիշ» է։
Հայաստանում դատվում են քրիստոնյա լինելու համար. Լիլիթ Աթոյան
Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ մարտ ամսին Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ես այստեղ եմ հայի կողքին կանգնելու համար. Անաիս Սարդարյան
Խաղաղության պայմանագրի կետերը ռեալ վտանգներ են պարունակում. Արտակ Զաքարյան
ՀՀ կառավարությունը 2025 թվականին Սևանա լճից ոռոգման համար մինչև 170 մլն մ³ ջուր բաց կթողնի ոռոգման համար։
Արեֆը նշել է, որ Ղրղզստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը մասնակցելը և ելույթ ունենալը իր երկօրյա այցի հիմնական նպատակներից մեկն է։
Հնդկական Քաշմիրում հանկարծակի, հորդառատ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ավելի քան 200–ը անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Reuters–ը:
«Սամվել Կարապետյանին անհիմն մեղադրանքներով են անազատության մեջ պահում։ Այդ մեղադրանքները կոռեկտ չեն, թեև դրանք կազմել է հանրապետության գլխավոր դատախազը»,-դատարանի բակում լրագրողներին ասել է Կարապետյանի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտ Ամստերդամը։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Չինաստանի ցուցաբերած ռազմական ակտիվության աճի պատճառով Ճապոնիան պատրաստվում է Թուրքիայից գնել մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը. որովհետև իշխանության վարկանիշը շատ ցածր է. Ֆարսյան
Նման ապօրինի կալանավորում, իսկապես, չեմ տեսել. Սամվել Կարապետյանի պաշտպան
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։