Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Առնվազն յոթ մարդ է ձերբակալվել Իսպանիայի Բարսելոն քաղաքում, որտեղ վեցերորդ օրն անընդմեջ տեղի են ունենում ձախ արմատականների կողմից կազմակերպված անկարգություններ, որոնք կապված են ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության հետ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելը, գտնվում է ՍԴ վարույթում ևՍԴ-ն կասեցրել է դրանց գործողությունը: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև վարչական դատարանը։
Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Գոհար Մելոյանը` ներքաղաքական իրավիճակի և վերջին ձերբակալությունների մասին. ՈւՂԻՂ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային ուղու պաշտպանության ապահովմանը բանակի ներգրավվածության մասին հարցին:
2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի և շտաբի ղեկավարությունը։
Գիտե՞ք ինչի Բեքարյանին թողեցին: Ջոկել են, որ մի շաբաթ էլ պահեին, բոլոր կլյուչնիկները միջազգային հարաբերությունների մասնագետներ կդառնան, իսկ իրենց խելացի մարդիկ պետք չեն:
ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Մեր նախաձեռնող խումբը շարունակում է հարցազրույցների շարքը Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների հետ: Իհարկե, ոմանք դեռ շարունակում են պնդել, որ բնակիչները դեմ են հանքի շահագործմանը և իբր «կայացրել են իրենց որոշումը», բայց ամեն անգամ նման շփումների ընթացքում ակնհայտ է դառնում մարդկանց իրական դիրքորոշումը և օր առաջ հանքի աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը մեր համայնքների համար:
Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է Խորհրդարանի կողմից ընդունված «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները և հարկային արտոնությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Երևանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հայկ Մամիջանյանը՝ ՀՀԿ մի շարք երիտասարդների բերման ենթարկելու մասին. ՈՒՂԻՂ
ԱԱԾ-ն Արծրունին ինչո՞ւ չի կանչում հարցաքննության, հարցնի՝ ով էր ստիպում այդ ստերը ասել. Նազարյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականին ձեռք բերված միջազգային պայմանագրի համաձայն: 2010 թվականին փոփոխություններ են սահմանվել փաստաթղթում, որի համաձայն՝ ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է 49-ի՝ մինչև 2044 թվականը:
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Գագիկ Սողոմոնյան ֆեյքը Նիկոլ Փաշինյանի կրեատուրան է։ Նա շատ նման է Նիկոլին․ նրա նման հայհոյախոս, նրա նման անպատասխանատու, նրա նման օդից վերցրած լուրերով ստեղծագործող և նրա նման՝ իր հավաքած լայքերը գոյության իմաստ դարձրած։
Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում:
Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների չեղարկման և վերջին ձերբակալությունների մասին. ՈՒՂԻՂ
Քաղաքական հետապնդումները դրսևորվում են Արցախյան հարցում ներդրում ունեցող անձանց նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ:
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։
Դատարանը հրապարակվելու է Կարեն Բեքարյանի խափանման միջոցի մասին որոշումը. ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։