«Երևանն ակնկալում է, որ ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի». Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին

Երևանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ հայկական կողմն այն կարծիքին է, որ առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը:

«Իհարկե, դեռ շատ անելիքներ կան մարտական պատրաստության վերականգնման և արդիականացման տեսանկյունից, բայց ինչ էլ որ լինի, դա պետք է արվի: Երկրորդ, Հայաստանը դեռ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և մենք երբեք չենք հրաժարվի այս պատմական առաքելությունից: Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորը Ռուսաստանի ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ նախ հնարավոր եղավ հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ պարզապես կանխել մարդասիրական աղետը: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի»,- ասել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս