Բաժիններ՝

Չինաստանը վճռական անհամաձայնություն է հայտնել ԵՄ-ի և Ճապոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբ

Եվրամիությանն առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը, հանդես գալով ԵՄ-ի եւ Ճապոնիայի վիրտուալ գագաթնաժողովի արդյունքների շուրջ, երկրների միջեւ հաշտության եւ վստահության խարխլում է համարել ԵՄ-ի եւ Ճապոնիայի համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանին վերաբերող դրույթները։

Նա չինացի լրագրողներին հայտարարել է, որ պաշտոնական հայտարարության առանձին դրույթներ «ամբողջովին դուրս են եկել երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացման շրջանակներից»: Մասնավորապես, դիվանագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ ԵՄ-ի եւ Ճապոնիայի հայտարարության մեջ խոսվում է «Արեւելա-Չինական եւ Հարավ-Չինական ծովերում ստեղծված իրադրության առնչությամբ լուրջ մտահոգության մասին եւ ընդգծվում խաղաղության ու կայունության կարեւորությունը Տայվանի նեղուցում»:

Նրանում ընդգծվում է պատրաստակամությունն ու գործողությունների համակարգումը տարածաշրջանային խնդիրների հարցում, ներառյալ Հոնկոնգի եւ Սինցզյանի հարցերը, Չինաստանի հետ նրանց հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը: «Տայվանի, Հոնկոնգի եւ այն հարցերը, որոնք կապված են սահմանների հետ, Չինաստանի ներքին գործերն են: Արեւելա-Չինական ծովը եւ Հարավ-Չինական ծովը առնչություն ունեն Չինաստանի սուվերենության եւ ծովային կանոնների ու շահերի հետ: Այդ հարցերը վերաբերում են Չինաստանի հիմնարար շահերին եւ չեն կարող շոշափվել»,-հայտարարել է չինացի դիվանագետը:

Նա ընդգծել է. «Չինաստանն իր լուրջ դժգոհությունն ու վճռական անհամաձայնությունն է հայտնում հայտարարության այդ դրույթների առնչությամբ, որը տարածվել է Եվրոպայի ու Ճապոնիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաեւ ավելի հաստատակամորեն կպաշտպանի իր ազգային սուվերենությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս