Պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին. Արտակ Բեգլարյանը՝ պետնախարար, Լյովա Մայիլյանը՝ ԱԱԾ տնօրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին։ Նա կրկին անջատում է պետնախարարի եւ ֆինանսների նախարարի ֆունկցիաները։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական տվեց, այդ պաշտոնում քննարկվում են նախկին ՄԻՊ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի եւ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի՝ Գրիշա Սարգսյանի որդու անունները, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանը։

Ի դեպ, հնարավոր է փոխվի նաեւ ԱԱԾ տնօրենը՝ նշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Լյովա Մայիլյանը՝ Մասիս Մայիլյանի եղբայրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31