ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց:

Օրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին:

ԿԸՀ-ն նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին:

«Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը, պահպանված չէ:

«Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են: Ինչի վերաբերյալ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ այն մասին, որ դրանք բացառապես տեխնիկական են: Դրանք կդիտարվեն հանձնաժողովի կողմից կուսակցության վերաբերյալ հարցը քննարկելիս»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որևէ բան նշված չէ: ԿԸՀ-ն, տրամարդրելով 48 ժամ, կուսակցությանն առաջարկում է կատարել համապատասխան ուղղում, եթե դա վրիպակ է և ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս