Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Կանադայի ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31