Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Ի՞նչ է փոխվել վարդենիսցու կյանքում հեղափոխությունից հետո՝ վերջին 3 տարիների ընթացքում:
Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:
Նշածս կիրառելի կլիներ ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի կողմից տվյալ ձևակերպման շրջանառման պարագայում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
Լսե՞լ եք, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում և այս աբսուրդներից մեկն է, բայց տեսեք, կա նաև լավ նորություն: Այս պահի դրությամբ արդեն հինգ անձ կալանավորված է, ոչ թե ձերբակալված է, այլ կալանավորված է ընտրակաշառքների հարցով: Այսօր Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր ալիքում Հայաստանի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումների հերթական արդյունքն է հրապարակել։
Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։
Ուժեղ երկիր ունենալու առաջին նախապայմանն ՈՒԺԵՂ ԱՌԱՋՆՈՐԴ ունենալն է։
ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։
Սա արձանագրված է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում։
«Ինչքան էլ մանի կաշա ուտեն, էնքան ասֆալտ չեն կարողանա անել, ինչքան իմ նախագահության տարիներին ենք արել». Ռոբերտ Քոչարյան
«Կամաց պտտեցրու էդ մուրճը, որովհետև կընկնի ոտքիդ, չես հասցնի փախնել». Արթուր Խաչատրյան։
Այսօր Բաքվում սկսվում է այնտեղ պահվող հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը` նշելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար:
Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։
Պարտության խորհրդանիշը վերջին օրերին անդադար հայտարարում է վաթսուն տոկոսի մասին։ Իհարկե, առաջին հերթին նա ուզում է այսպես խաբել իր թիմակիցներին, փորձելով մինչեւ ընտրությունը կանխել թիմի վերջնական փլուզումը։ Բայց սա իրենց ներքին խնդիրն է, իրենց գործը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ:
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Մարալիկում. ՈՒՂԻՂ։
Դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն, որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եվ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։
Հունիսի 16-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Հովհաննես Չիչակյանը մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կապիտուլյանտի մուրճերի, պողպատների, վենդետաների, սպառնալիքների մի խոսքով վախերի կծիկը ունի պարզ բացատրություն։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
Սա իմ ՎԵՐՋԻՆ տեսանյութն է: ԸՆՏՐԵՔ ՊԱՏՎՈՎ: ԸՆՏՐԵՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ: ՈՉ ՆԻԿՈԼԻԶՄԻՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը՝ տարածելով իր տեսանյութը։