
Խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Մարտունու շրջանում ռուսա անվտանգության ապահովման նպատակով ստանյան խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:
Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:
20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2 500 բնակիչ կապահովվի խմելու ջրով: