Մոսկվայում գիտեն՝ ով կհաղթի ընտրություններում. Երեկ երեկոյան վերլուծություն են ստացել. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր ալիքում Հայաստանի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումների հերթական արդյունքն է հրապարակել։ 

«Ինչպես հայտնում են իմ աղբյուրները, որոնք, եթե մի բան էլ ասում են, ապա դրանց հետևում երկաթբետոնյա վստահություն կա, երեկ երեկոյան Մոսկվա է հասել Հայաստանի նախընտրական վիճակի վերլուծությունը: Համատեղ տեղեկանքը կազմել են բոլոր շահագրիգիռ ռուսական կառույցները: Ինքներդ եք հասկանում, որ տեղեկանքում եղած եզրակացությունը հայտնվել է այն մարդկանց սեղաններին, ում արգելված է խաբել, ու դրա համար այդ տեղեկանքի բովանդակության համար դրա կազմողները գլխով են պատասխանատու:

Եզրակացությունը միանշանակ է. ընտրություններում կհաղթի Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին Քոչարյանի օգտին կքվեարկի ընտրողների 32%-ը, Փաշինյանին ձայն կտա 24 %-ը:

Մոսկվայից լավ են լսում ու հեռուն են տեսնում»,- գրել է Արամ Գաբրիելյանովը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս