«Նիկոլը արդեն իսկ պարտվել է։ Մնում է քվեարկությանն ակտիվ մասնակցությամբ արձանագրենք այս իրողությունը». Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտության խորհրդանիշը վերջին օրերին անդադար հայտարարում է վաթսուն տոկոսի մասին։ Իհարկե, առաջին հերթին նա ուզում է այսպես խաբել իր թիմակիցներին, փորձելով մինչեւ ընտրությունը կանխել թիմի վերջնական փլուզումը։ Բայց սա իրենց ներքին խնդիրն է, իրենց գործը։
Վաթսուն տոկոսի մասին հայտարարությունների մյուս հասցեատերը ԿԸՀ-ն է։ Այսպես նա փորձում է ճնշում գործադրել ԿԸՀ անդամների վրա։ Սա նշանակում է, որ մենք աննախադեպ վերահսկողություն պետք է սահմանենք ընտրական ամբողջ գործընթացի վրա, այդ թվում ընտրության օրը վերահսկելով ընտրատեղամասերի աշխատանքը։
Վաթսուն տոկոսի մյուս հասցեատերը ուժայիններն են։ Միանգամից ասեմ՝ բացառված է , որ ուժայինները մասնակից դառնան ժպ-ի արկածախնդրությանը։ Բացառված է, որ նրանք մասնակից դառնան հրեշային ծրագրի իրականացմանը։
Այսպիսով, ժպ-ն արդեն իսկ հասկացել է, որ վերարտադրվելու որեւէ տարբերակ չունի ու փորձում է խաբել իր թիմին, միաժամանակ ճնշում գործադրել ԿԸՀ- ի եւ ուժայինների վրա։ Մենք կբռնենք նրա ընտրակեղծարար ձեռքը, իսկ ուժայիններն էլ թույլ չեն տա, որ իրագործվի արյունալի սցենարը։ նիկոլը արդեն իսկ պարտվել է։ Մնում է քվեարկությանն ակտիվ մասնակցությամբ արձանագրենք այս իրողությունը»։