Արձանագրվող ընտրախախտումներ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը, ինչի արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ «Պատիվ ունեմ» դաշինք

Գավառ քաղաքում ընտրողը պարզել է, որ իր փոխարեն քվեարկել են: Para TV

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները քիչ առաջ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին: Իբրև թե կասկածել են ընտրակաշառք տալու մեջ: Սակայն, երբ տուժած անձանցի մեկը, ով նաև առողջական խնդիրներ ունի, արնաշաղախ վիճակում ուշագնաց է եղել, ծեծված անձանց սկսել են նրանց համոզել, որ չբողոքեն: Այժմ ևս իրավիճակը նշված վայրում խիստ լարված է: Para TV

Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ։ Կեսօրին սա նկատել են միջազգային դիտորդներն ու տեղեկացրել հանձնաժողովի անդամներին։ Վերջիններս էլ այդ մասին ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հորդորել են ոչ մի դեպքում չբացել քվեատուփն ու չկապարակնքել, քանի որ թեև այն կապարակնքված չէ, սակայն՝ ամրացված է կպչուն ժապավենով։ hetq.am

16/23 տեղամասում Արմավիրի մարզպետարանի աշխատողները անապահով ընտանիքների տներ են մտնում «օգնություն» առաջարկում Նիկոլին ընտրելու նախապայմանով։ Գրում է @ArmBigbrother տելեգրամյան ալիքը։
@YerevanTodaynews

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի 38/30 ընտրատեղամասը գտնվում է գյուղապետարանի շենքում: Գյուղապետարանի պատուհանագոգերին դրված են ՔՊ-ի բուկլետները, գուղապետի ռազմական գծով տեղակալը, որը նաև ՔՊ-ի վստահված անձն է, ասում է` իբր դրել էին գետնին բերեցի, որ քամին չքշի:

Լրագրողի պարտադրանքով՝ գյուղապետի ռազմական հարցերով տեղակալը խոնարհ գառի նման այդ քարոզչաթերթիկներն իջեց։ Գրում է @Armbigbrother տելեգրամյան ալիքը։
@Yerevantodaynews

16/23 տեղամասում Արմավիրի մարզպետարանի աշխատողները անապահով ընտանիքների տներ են մտնում «օգնություն» առաջարկում Նիկոլին ընտրելու նախապայմանով։ Գրում է @ArmBigbrother տելեգրամյան ալիքը։ @YerevanTodaynews

Ականատեսների պնդմամբ՝ ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի 16/55 ընտրատեղամասի դռները փակվել են ընտրողների առջև, ինչի պատճառով մարդկանց կուտակում է առաջացել: Գրում է @Armbigbrother տելեգրամյան ալիքը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն: hetq.am

Արարատի մարզ, գյուղ Նորամարգ․ ընտրատեղամասի Հանձնաժողովի նախագահը 1 քվեաթերթիկ է փոխանցում՝ իբր աշխատակիցը մեկ հատ պակաս է տվել ընտրողին։

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քվեաթերթիկների այս լուսանկարները՝ գրելով․ ««Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների այս թուրք վիժվածքների իշխանությունը պատերազմ են հայտարարել։

Անհասկանալի նշումների եւ թանաքոտված թերթիկներից զատ հիմա էլ սկսել են կտրտել ու վնասել համար 6-ը, որ հետո հաշվարկի ժամանակ փորձեն անվավեր ճանաչել։

Լուսանկարները՝ Ալավերդու 24/28 ընտրատեղամասից է»։

  • Լրագրող Արև Աբելյանը ընտրախախտումներ է արձանագրել Գորիսի 34.05 տեղամասում: Վերջինս ահազանգով տվյալ տեղամաս է գնացել, որպեսզի պարզի՝ ինչո՞ւ է բացվել քվեատուփը: Հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ միայն 13:40-ին են նկատել, որ քվեատուփի կապիչները կապված չեն, և որ այն կնքված չի եղել:

Հանձնաժողովականները պնդում էին, որ որևէ մեկը քվեատուփը չի բացել այդ ընթացքում:

Գավառի 19/20 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի աջակիցները մեքենայով հսկում են տարածքը և քարոզչություն են անում։ Սա օրենքի խախտում է։ @YerevanTodaynews

Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող 7/20 ու 7/50 ընտրատեղամասերում մի շարք դեպքեր են արձանագրվել։

Այն հատվածը, որտեղ քվեաթերթիկներն են դրված եղել, տեղադրված էր նաև ջրով լի աման մատերը թրջելու և թուղթն ավելի հեշտ վերցնելու համար։ Արդյունքում քվեաթերթիկները թրջված են լինում։ Քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պատճառաբանել են, որ քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվի:

Իսկ 7/50-ում էլ քաղաքացուն տրամադրել են արդեն վնասված քվեաթերթիկ, որը փոխել են միայն քաղաքացու մի քանի անգամ բողոքելուց հետո:
@YerevanTodaynews

Ճամբարակի 20/24 ընտրատեղամաս. քաղաքացու փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարկել: @YerevanTodaynews

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Եվս մեկ աղաղակող խախտում։ Զեյթունյան ընտրատեղամասերից մեկում 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ 24-ի վստահված անձինք պահանջել են նորը։ Դուք էլ ամեն մեկ ընտրաթերթիկի համար կռիվ տվեք»։

Կոտայքի մարզի 29/18 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում։

Սեւան, 20/04 տեղամասի նախագահը հրաժարվում է արձանագրել, որ 24 քվեաթերթիկների վրա սեւ բծեր կան։
24 քվեաթերթիկների վրա նման դեպքերը համատարած են:

12։58–ին– Թիվ 9/58 տեղամասում ընտրողը քվեարկությունից հետո իր հետ ընտրատարածքից դուրս է բերել կտրոնը։ Տեսանյութը՝ այստեղ․

Թիվ 9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում։ Տեսանյութը՝ այստեղ․ 

11։49–ին– Քաղաքացիներն ահազանգում են՝ «Պատիվ ունեմ» դաշինքի 6 համարի քվեաթերթիկի վրա տպագրական տարբերվող նշաններ կան:

11։34–ին– 29/25 ընտրատեղամասում (Աբովյան քաղաք) 24 ընտրաթերթիկի «2» թվի վրա կա գունաբաց հետք։ Հանձնաժողովի անդամներն ընտրողներին համոզում են, թե դա տպիչից է, և անվավեր չի ճանաչվի։ Սա պոտենցիալ ընտրակեղծիք է։

Էդգար Էլբակյանը տեղեկացնում է, որ 5/06 ընտրատեղամասում (Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ․, 200 դպրոց) դիտավորյալ անջատել են լույսերը։ Մարդիկ հեռանում են առանց ընտրելու։
Այս քայլն ուղղված է ընդդեմ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայաստան» դաշինքի։

11:30– Սյունիքի 34/3 տեղամասում զինվորականները համար 3-ի քվեաթերթիկով բաց քվեարկություն են կատարում (Տեսանյութ). aysor.am

11։10–ին Ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 173 դիմում բողոք

11:00–ին– Արմավիրի մարզի Հայթաղ համայքնի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է՝ որ կուսակցության քվաթերթին է բացակայում, ում օգտին են քվեարկել

10։45–ին–  Սյունիքում խուզարկվում են «Հայաստան» դաշինքի բոլոր շտաբները. թույլտվությունը տվել է դատավոր Մացոն». Արամ Վարդևանյան

10։25–ին– Կրկին ուղղորդում Էջմիածնում․ Էջմիածնի թիվ 14/01 ընտրատեղամասի դիմաց նկատվել է կուտակում։ Երիտասարդներից մեկը ուղորդում է թիվ 3-ի օգտին քվեարկելու համար, հարցնում է քվեարկածներին ճիշտ են քվեարկել թե ոչ։ Գրում է Bigbrother տելեգրամյան ալիքը։

10։15–ին– yerevan.today-ը տեղեկոություն ու լուսանկար է հրապարակել, որ Ներքին Պտղնիում միայն 24 համարի թերթիկի 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։

10։06–ին– 34/3 ընտրատեղամասում բաց քվեարկություն է․ ParaTV
Սյունիքի մարզի 34/3 ընտրատեղամասում բաց քեվարկություն է: Դիտորդներն ահազանգում են` բազմաթիվ զինվորականներ խմբերով գալիս են ընտրատեղամաս, գտնում համար 3-ի քվեաթերթիկը և հաճախ նույնիսկ առանց ծրարի մեջ դնելու` մարդկանց աչքի առաջ գցում են քվեաթերթիկն արկղի մեջ: 

10։00–ին– Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղորդումների մասին տեղեկատվություն եմ ստանում զորամասերից։

Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու։

Խնձորեսկի զորամասում զինվորներին պաղպաղակ են հյուրասիրել վիժվածքի անունից՝ նրան ընտրացնելու համար։

Բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։

09։51–ին– Մեդիապորտ տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, թե ինչպես են Գորիսում 34/3 ընտրատեղամասում զինվորականներին ուղղորդում և հրահանգավորում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

08։30–ին– PARA TV–ն տեղեկություն է տարածել, որ Շուռնուխում ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արտյոմ Զեյնալյանը երեկ կնիքը տարել է իր հետ տուն, և կնիքը օգտագործված է եղել: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կատարված խախտումը գրանցել մատյանում։

Տեսանյութեր

Լրահոս