Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ:
ԱՄՆ ռազմածովային ուժերը երկու նամակ են ուղարկել Տորոնտոյում գործող սեքս-շոփ՝ բողոքելով Բահրեյնում տեղակայված ամերիկյան զորքերին էրոտիկ ապրանքների առաքման վերաբերյալ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը:
Թուրքիայի բանակը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս 9-րդն է։
Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը վերագործարկումից մի քանի ժամ հետո։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նորից անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային։
Միլիարդատեր Իլոն Մասկը վերադառնում է քաղաքականություն և պատրաստ է ֆինանսավորել հանրապետականների քարոզարշավը 2026 թվականի միջանկյալ ընտրություններում։
Euronews-ը հաղորդում է, որ Դանիայում մարդիկ դիմում են բջջային հավելվածների՝ ամերիկյան ապրանքները բոյկոտելու համար՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս կատարած հայտարարությունների՝ Գրենլանդիան, որը դանիական տարածք է, ձեռք բերելու մասին։
Թրամփը միշտ շատ անհեթեթություններ է խոսում։ Ի՜նչ հիմարություն է նա անում, հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին, երբ նրան հարցրել են Թրամփի 800 ցուցարարի մահապատիժը չեղարկելու հայտարարության մասին։ Այս մասին հաղորդել է Iran International-ը:
Բրյուսելը չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի, մինչդեռ առաջատար եվրոպական երկրները հետաքրքրված են դրա շարունակմամբ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում:
Հայկ Կոնջորյանը կարդացել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, սակայն չի հասկացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տարեվերջին կայցելի Միացյալ Նահանգներ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Դավոսից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որը հեռարձակել է Սպիտակ տունը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2-1)։
Հիմնական պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը 2025թ․ միջինը կազմել է 127.2 միավոր, ինչը 4.3 տոկոսով ավելի է, քան 2024թ․, տեղեկացրել է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO):
#ՀԻՄԱ. ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
Գրենլանդիայում տեղակայված ֆիննական զորքերը շաբաթվա վերջին կվերադառնան Ֆինլանդիա։ Այս մասին հաղորդում է Yle-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Ընտրություններից 10 օր առաջ չպետք է դիտորդները գրանցվեն ու ասեն՝ «А теперь я Наташа». Արուսյակ Ջուլհակյան
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:
#ՀԻՄԱ. ԱԺ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարել է հերթական նիստը։
Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թո Լամը կուսակցության 14-րդ համագումարում վերընտրվել է հնգամյա ժամկետով: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. քաղաքապետարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով փոխգործակցության ակտիվացման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ, ով համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կմեկնարկեն այսօր երեկոյան Աբու Դաբիում: Մեկ այլ փուլ նախատեսված է շաբաթ օրը, հաղորդում է ուկրաինական Novosti.LIVE հրատարակությունը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի աղբյուրներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այս մասին ասված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ: