«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով վերլուծաբանների և լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա, պարզել է, որ ԱՄՆ-ում Անկախության օրվա միջադեպերի ժամանակ կրակոցներից վիրավորվել է ավելի քան 100 մարդ, իսկ սպանվել է ավելի քան 30 մարդ։
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը, գրում է Forbes.ru-ն։
Միխայիլ Միշուստինը երկուշաբթի բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը տեղի կունենա Եկատերինբուրգում:
Հակերները կոտրել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցների էլեկտրոնային փոստը և 60 հազար դոլարով վաճառքի հանել նրանց տվյալները, այդ մասին հայտնում է The Daily Telegraph–ը։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում բռնկված անտառային խոշոր հրդեհն արդեն ընդգրկել է 1,5 հազար հեկտար տարածք, այս մասին հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտ Պիեռ Ռենոն։
Շվեդիան լայնածավալ կերպով ուժեղացնում է Բալթիկ ծովում գտնվող ռազմավարական Գոտլանդ կղզու պաշտպանությունը՝ մտահոգվելով Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքով։ Կղզին դիտարկվում է որպես Բալթիկ տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի երկրների մատակարարման գծերի վերահսկման առանցքային օբյեկտ, գրում է The Guardian-ը։
2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները համակարգային և զանգվածային խախտումներով կեղծած իշխանությունը, շարունակում է Հայաստանի Հանրապետության պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ խորհրդակցություններից հետո հանձնարարել է գաղտնազերծել 2022-ից 2026 թվականների ընթացքում Ուկրաինային օգնության բոլոր մատակարարումների մասին տեղեկությունը։
Նիգերիայի երկու քաղաքացի զոհվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ օտարերկրյա աշխատողների դեմ ուղղված հակամիգրանտական բողոքների ալիքի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Նիգերիայի ԱԳՆ-ին։
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտնել է ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցի մասին, որը, ըստ Զելենսկու, լավատեղյակ է ընթացիկ դիվանագիտական հեռանկարների բոլոր մանրամասներին։
«2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։
Սիրիայի իշխանությունները հետաձգել են նոր անցումային խորհրդարանի առաջին նիստը, որը նախկինում նշանակված էր երկուշաբթի օրը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն Եվրատլանտյան տարածաշրջանի, Ուկրաինայի և դաշինքի հարավային թևի առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Միայն Արմեն Աշոտյանի կալանավորված կարգավիճակը բավարար է, որպեսզի արձանագրվի ՝ ՀՀ-ում սահմադրական նորմերը ոտնահարվում են, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Այսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Կիրակի օրը Պորտուգալիայում և Հունաստանում հրշեջները շարունակում էին պայքարը լայնածավալ անտառային հրդեհների դեմ։ Իսպանիան և Իտալիան լրացուցիչ ուժեր էին ուղարկել՝ Պորտուգալիայում կրակի մարմանը օգնելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Սիրիան կիրակի օրը հայտարարեց, որ սպասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին. այն կարող է դառնալ արևմտաեվրոպական պետության ղեկավարի առաջին այցը 2024 թվականին երկարամյա առաջնորդ Բաշար Ասադի տապալումից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածի վերականգնումն անհնար է առանց ռազմական ենթակառուցվածքի ապամոնտաժման և զինված խմբավորումների զինաթափման, հաղորդում է AFP-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա գոյությունը երաշխավորված չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Իսրայելի պաշտպանության ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Մաջդալ Զուն շրջանին՝ սպանելով զինված տղամարդու, հուլիսի 4-ին հայտնել է բանակի մամուլի խոսնակի գրասենյակը։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում մինչև հուլիսի 5-ի երեկո գործում է եղանակային վտանգի դեղին մակարդակ, որը հայտարարվել է ամպրոպների և քամու ուժգնացման պատճառով, հայտնում է Ռուսաստանի հիդրոմետկենտրոնը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը կիրակի հայտարարել է, որ հակառակորդների կողմից ցանկացած սխալ կամ սխալ հաշվարկ երկրի զինված ուժերի կողմից կստանա «կործանարար և վճռական պատասխան», հաղորդում է Mehr-ը։
Ռուսաստանը մնում է բաց ուկրաինական հարցի շուրջ խաղաղ բանակցությունների համար։ Մոսկվան կնախընտրեր բոլոր նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով, լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Մարկ Ռյուտեի՝ գրեթե երկու տարի առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու պահից նրա առանցքային խնդիրներից մեկը եղել է աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի կազմում ԱՄՆ-ի պահպանումը։ Դրա համար նա ակտիվորեն օգտագործել է դիվանագիտական գործիքներ, այդ թվում՝ ցուցադրական շողոքորթություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, որպեսզի մեղմի ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ նրա սպառնալիքները, գրում է Associated Press-ը։
Իսրայելը հայտարարել է Սլովենիայում իր առաջին մշտական դեսպանի նշանակման մասին, ինչը դարձել է Լյուբլյանայում կառավարության փոփոխությունից հետո երկրների միջև դիվանագիտական մերձեցման ազդանշան, հայտնում են AFP-ն և The Times of Israel-ը։
Թուրքիայում իրավապահ մարմինները մի շարք նահանգներում իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալել են լրագրողների, դասախոսների և ձախ կազմակերպությունների ներկայացուցիչների, կիրակի օրը հաղորդում են տեղական ԶԼՄ-ները և արհմիությունները՝ Անկարայում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ անվտանգության միջոցների խստացման ֆոնին։
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։
Միշուստինը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ակնկալում է հանդիպել ԵԱՏՄ բոլոր երկրների գործընկերների հետ:
Ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկը՝ դադարեցնել Կոնստանտինովկայի հրետակոծությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների դիակները հանձնելու համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։