Որոշման նշված է, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,9 տոկոս։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը ՝ չհամաձայնեցված այցեր կատարելով եվրոպական երկրներ, ինչից հետո իշխանությունները իմպիչմենտի գործընթաց են սկսել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը:
Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 4-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պետական աջակցության չափը որոշող հանձնաժողովի հերթական նիստը։ Հայտնել է Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեն։
Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300,000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը: Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թելավիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վերջին շրջանում համացանցում առավել ակտիվացել են դրամաշորթությունն ու խաբեբայությունը, որոնք իրականացվում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերի և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերի միջոցով։ Զեղծարարներն ապօրինաբար օգտագործել են նաև SHELL ապրանքանիշի անունն ու քաղաքացիներին առաջարկել ձեռք բերել SHELL-ի բաժնետոմսեր, կատարել կեղծ ներդրումներ և ստանալ շահույթ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմակի խախտման և ոտնահարման փաստերի վրա։
Գաբոնում անցյալ շաբաթ տեղի ունեցած հեղաշրջման առաջնորդ, գեներալ Բրայս Օլիգուի Նգուեման սեպտեմբերի 4-ին երդմնակալությունից հետո ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Նա խոստացել է անցկացնել «ազատ և թափանցիկ» ընտրություններ՝ դրանց ժամկետը չնշելով։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախաձեռնվել են թվով երեք քրեական վարույթներ. նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Պետական վերահսկողական ծառայությունը այս մասին հաղորդագրություն է տարածել:
Սոչիում ավարտվել են ընդլայնված կազմով ռուս-թուրքական բանակցությունները` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ. դրանք տևել են մեկուկես ժամ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք ցանկացած տեսակի անօդաչու թռչող սարքեր գործարկելիս նախապես զանգահարել 094 148 005 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է բաց ավտոկայանատեղիի տարածք։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը։ Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան առևտրաշրջանառությունն այս պահին 62 մլրդ դոլար է և իրենց ուրախացնում է այն, որ գնում են դեպի 100 մլրդ-ին։ Նա հավատ է արտահայտել առ այն, որ երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահների այսօրվա հանդիպումը կարևոր է լինելու երկկողմ հարաբերություններում տեղական դրամական միավորին ուղղված քայլ կատարելու հարցում։
Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով դուրս է մնացել Հարավային Կովկասում ձևավորված գրեթե բոլոր միջազգային տրանսպորտային միջանցքներից (ՄՏՄ)։ Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են մեր երկիրը, եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշի ինստիտուտի գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը, նշվում է, որ դեռևս հարցեր կան Վրաստանի կառավարության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու հարցում:
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:
SHAMSHYAN.com-ը ներկայացրել է տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է սեպտեմբերի 2-ին Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։
2022 թվականին նախորդ երկու տարվա համեմատ ՀՀ–ում կտրուկ աճել են նվիրատվությունների գործարքները, որոնք ՀՀ կառավարության համար կասկածելի են։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Լրագրող Տիգրան Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։ Ընտանիքը պաշրված Արցախում է, Հելենն այստեղ՝ Գորիսում։ Արդեն 20 օր է Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ են պահանջում գրել։
Համաձայն ծովային վերջին ուսումնասիրության, կենսաբանները ապշել են՝ հայտնաբերելով սառը ջրերում բնակվող առեղծվածային շնաձկանը, որն իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա էր գտնվել: Գրենլանդական շնաձուկը՝ Երկրի ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին, հայտնաբերվել է արևադարձային Կարիբյան ծովում։
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: