Բաժիններ՝

Բացահայտվել է պաշտոնատար անձին 300,000 դրամ կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայականի փոխանակման փորձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300,000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը: Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն 2020 թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ լրացել է իր՝ դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 20-ին տրված՝ B,C կարգի վարորդական իրավունքի վկայականի գործողության տասնամյա ժամկետը: 2022 թվականին հեռախոսազրույց ունենալով Գ. Խ.-ի հետ և իմանալով տարբեր պաշտոնատար անձանց հետ ձևավորած վերջինիս կապերի մասին՝ Գ. Ա.-ն խնդրել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, պաշտոնատար անձանց 300.000 ՀՀ դրամ տալու միջոցով փոխանակել իր՝ 2010 թ. տրված վարորդական վկայականը վավերականության նոր ժամկետով վկայականի հետ: Գումարի մի մասն այդ պահին, իսկ մնացածը՝ հետագայում տալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ. Ա.-ն ՌԴ-ից բանկային փոխանցման միջոցով 30.06.2022 թ. մոր անվամբ ուղարկել է 72.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ՌԴ ռուբլի, որից 70.000 ՀՀ դրամը Գ. Ա.-ի պահանջով վերջինիս մայրը տվել է Գ. Խ.-ին, որն էլ հափշտակել է այն: Արդյունքում, Գ. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին:

«Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղոդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս