ՊՆ-ն տեղյակ չի եղել․ Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարի մոտ ականազերծման աշխատանքների մասին

Sputnik Արմենիան գրում է Ոստիկանները պնդում են, թե պաշտպանության նախարարության աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր եթերի ժամանակ հայտնեց Ոսկեպարում վերջերս բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Սուրենը հայտնել էր, որ զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

«Բնականաբար, սա հերթական կեղծիքն է, ուղղակի փորձում են ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, ինչը որևէ կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացում։ Սա չափազանց կարևոր է, և այստեղից սկսելու է ամեն ինչ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930