ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։
Աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմների ու հակամարտությունների մասին համաշխարհային լրատվական հոսքի մեջ աննկատ, կարելի է ասել` ընդգծված աննկատ է մնում տարբեր երկրների՝ միջուկային զենք ունենալու մտադրության մասին լուրը։
Բռնցքամարտի փառքի միջազգային սրահի անդամ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 59-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը խոսել է Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի մասին:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնեմը Բրիտանիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է HMS Queen Elizabeth ավիակրի վրա, հայտնում է BBC-ն:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ՝ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Wirtualna Polska-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Լոնդոնյան ապահովագրողները դադարեցնում են Սաուդյան Արաբիայի բեռների ռազմական ապահովագրությունը Կարմիր ծովում՝ հութիների հարձակումների ֆոնին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 20-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։
Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։ Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն […]
Ռուսները Վենեսուելային շատ տեխնիկա են մատակարարել: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծմամբ պայմանավորված 25 հազար մարդով ավելացրել է ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը, հաղորդում է ռուսական РИА Новости-ն:
Եթե ես չլինեի, Իսրայելը կոչնչացվեր: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից,բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։
Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ ինքնաթիռներ վաճառե՞լ Թուրքիային, թե՞ ոչ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով F-35 կործանիչների գնման վերաբերյալ Թուրքիայի հետ գործարքին վարչապետ Նեթանյահուի ընդդիմանալուն։
«Պուտինը պատրաստ չէ կանգնեցնել այս պատերազմը, նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին Պետդումայի ընտրություններից հետո և ակնկալում է մոբիլիզացնել 300-ից 500 հազար մարդ»։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ լուրջ ռազմական գործողությունների:
Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան․ «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են․ մեկ այլ խնջույքի մասնակից դանակով հարվածել է նրա սրտին․ գրում է Mash տելեգրամյան ալիքը։
«Հայկական կողմը պնդում է, որ Փաշինյանը զանգել է Պուտինին ու ասել է, որ ներմուծման արգելքն ապօրինի է: Ռուսական կողմը պնդում է, որ Պուտինն ասել է, որ ուզես չուզես պիտի հանրաքվե անես»:
Ռոսսելխոզնադզորը Բելառուսի տարածքով ՌԴ ներմուծման փորձի ժամանակ կանգնեցրել է Հայաստանից բերված ավելի քան 39 հազար թարմ կտրված վարդերի խմբաքանակ՝ կեղծ փաստաթղթերով։ Այս ապրանքի մատակարարումների սահմանափակումները գործում են ընթացիկ տարվա մայիսի 22-ից։ Հայտարարել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
«Էստոնիան կառուցում է «Բալթիկ երկաթուղին» (Rail Baltic) և e-Estonia հարթակի միջոցով թեթևացնում պետական վերահսկողությունը երկրի բիզնեսի նկատմամբ: Պետությունը խնդիր է դրել 8 տարում կրկնապատկել երկրի տնտեսությունը»:
Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն է:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է իրանցի գործընկերոջ հայտարարությանը՝ կապված Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետ, և Թեհրանին անվանել է «ռուսական ագրեսիայի հանցակից»:
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրային հարաբերությունները, որոնք ակտիվացել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ազդեցությամբ, շարունակում են թափ հավաքել։ Արտահանման ցուցանիշները զգալի աճ են գրանցում։
Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասում այրվում է չոր խոտածածկ տարածք։