Վենեսուելայում երկրաշարժից թեքվել է գրեթե երկուհարյուրմետրանոց երկնաքերը
Կարակասում կիսակառույց երկնաքերի վերին հինգ հարկերը նկատելիորեն թեքվել են ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության եւ խաղաղության հարցերի նախարար Նեստոր Ռեվերոլը:
Մոտավորապես 190 մետր բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարեցվել է 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ էին ապրում, ինչի պատճառով երկնաքերն անվանում էին «ուղղայաց հետնախորշ»: «Confinanzas հին ֆիանսական կենտրոնի վերին հինգ հարկերը թեքվել են 25 աստիճանով,- գրել է Ռիվերոլը:- Կատարվում է վնասի գնահատում, շրջանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»:
Վենեսուելայի սեյսմոլոգիական հետազոտությունների ֆոնդի գնահատումների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր երկրի հյուսիսի Սուկրե նահանգի Յագուարապարո բնակավայրից 19 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,3:
Հարավամերիկյան երկրի իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածը մարդկային կյանքեր չի խլել եւ նյութական լուրջ վնաս չի պատճառել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: