Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենի հայրենիքը համարվում է Մեքսիկան: Այդ մշակաբույսի հատիկները այնտեղ գտել են 5-7 հազար տարի առաջ: 15-րդ դարի վերջին Կոլումբոսը եգիպտացորենի հատիկներն Իսպանիա բերեց, ու այդտեղից էլ այն սկսեց տարածում գտնել:
Այժմ եգիպտացորենն իր վաճառքի ծավալներով հացահատիկային մթերքների մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում:
Եգիպտացորենն արժեքավոր մթերք է: Նրանից պատրաստում են բուսայուղ, ալյուր, փաթիլներ, պոպկորն և այլն: Կիրառվում է նաև դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ:
Եգիպտացորենը շատ օգտակար է: Այն իր մեջ B, E, H խմբի վիտամիններ է պարունակում ու այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, յոդը և նույնիսկ ոսկին:
Սակայն չպետք է մոռանալ, որ մեր օրերում եգիպտացորենի մեջ ԳՄՕ-ի մեծ քանակ է պարունակվում:
Եգիպտացորենը լավ է ազդում աղիների աշխատանքի վրա, օգնում է փորկապության դեպքում: Լյարդի հիվանդություններից տառապող մարդիկ եգիպտացորենի ամենօրյա օգտագործման դեպքում նույնպես կարող են զգալ տարբերությունը, քանի որ եգիպտացորենը լեղամուղ հատկություն ունի:
Երիտասարդ եգիպտացորենն օգնում է փշրել երիկամների քարերը: Նրա եփուկը կարող է օգնել ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում; Այդպիսի եփուկի օրական մեկ բաժակը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
100 գրամ եգիպտացորենի սննդային արժեքը`
- 3.168 գրամ սպիտակուցներ
- 1.118 գրամ ճարպեր
- 18,962 գրամ ածխաջրածիններ
- 2,613 գրամ բջջանյութ
- 74,216 գրամ ջուր
- 7,093 գրամ դեքստրիններ ու օսլա
- 0,608 գրամ մոխիր
- 3,219 գրամ շաքար (մոնոսախարիդներ, դիսախարիդներ)
- 0,017 գրամ օմեգա-3 ճարպաթթուներ
- 0,539 գրամ օմեգա-6 ճարպաթթուներ
Եգիպտացորենի 100 գրամ հատիկների մեջ եղած վիտամինների քանակը`
- B2, ռիբոֆլավին- 0,058 մգ
- B5, պանտոտենաթթու- 0,744 մգ
- K, ֆիլոհինոն- 0,274 մգ
- B9, ֆոլատներ – 45,064 մգ
- B1, թիամին- 0,184 մգ
- E, տոկոֆերոլային էկվիվալենտ- 0,062 մգ
- PP, նիացինային էկվիվալենտ- 1,619 մգ
- B6, պիրիդոքսին – 0,053 մգ
- բետա-կարոտին – 0,001 մգ
Եգիպտացորենի ձեթը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի
Եգիպտացորենի ձեթի օրական 3 ճաշի գդալը կօգնի օրգանիզմից դուրս բերել խոլեստերինի ավելցուկը:
Արդեն հասունացած սերմերի ծիլերի յուղն էլ օգնում է նվազեցնել մաշկային հիվանդությունների ռիսկը: Կանխարգելման նպատակով բավական է օրական մեկ կում այդ յուղից խմելը:
Ստամոքսի հիվանդությունների դեպքում ևս շատ օգտակար է եգիպտացորենի ձեթը: Օրական 2 կումը կօգնի բարձրացնելայդ օրգանի տոնուսը:
Եգիպտացորենի ծիլերի յուղն օգտագործում են շաքարախտի բուժման ժամանակ` որպես օգնող միջոց:
Բացի դրանից, եգիպտացորենի յուղի մեջ կա մաշկի, մազերի ու եղունգների վիճակը լավացնող միացությունների համակարգ:
Եգիպտացորենի վնասը
Եգիպտացորենը կարող է ալերգիկ ռեակցիա սադրել: Եթե մարդը եգիպտացորենի կամ բանջարեղենային անանցանելիություն ունի, ապա պետք է սննդակարգից բացառել այդ մթեքի հիմքով պատրաստված ցանկացած կերակրատեսակ:
Եգիպտացորենի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ այն կարող է հանգեցնել ստամոքսի փքվածության:
Տասներկումատնյա աղու կամ ստամոքսի խոցի ժամանակ եգիպտացորենային մթերքները հակացուցված են:
Կերակրող մայրերը նույնպես չպետք է չարաշահեն այն, քանի որ դա երեխայի մոտ կարող է մետեորիզմ հարուցել կամ ստամոքսի ծակոցներ:
Թրոմբոֆլեբիտի հակվածություն կամ երակների թրոմբոզ ունեցող մարդիկ նունպես պետք է իրենց սննդակարգից բացառեն այս մթերքը:
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը