Բաժիններ՝

Հսկայական շնաձկան մասին ֆիլմը դարձել է ԱՄՆ-ի կինովարձույթի առաջատարը

Warner Bros ստուդիայի «Մեգ. խորության հրդեշը» ֆիլմն անցած հանգստյան օրերին գերազանցել է դրամարկղային մուտքերի վերաբերյալ փորձագետների բոլոր սպասումները եւ ԱՄՆ-ում ու Կանադայում դարձել կինովարձույթի առաջատարը՝ հավաքելով 44,5 մլն դոլար: Այդ մասին հայտնել է BoxOfficeMojo կայքը:

Մեգալոդոն նախապատմական շնաձկան մասին ֆիլմը՝ մարտաֆիլմերի աստղ (ինչպես նաեւ ջրացատկի գծով Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի նախկին անդամ) Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ, Warner Bros-ի համար լավագույն դեբյուտն է դարձել այս տարի: Կինոնկարը, որը ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ արտադրությունն է, Չինաստանում էլ ավելի շատ է վաստակել՝ 50 մլն դոլար: Ընդամենն աշխարհում դրամարկղային մուտքերը կազմել են 141,5 մլն դոլար՝ 130 մլն դոլար բյուջեի դեպքում:

«Դա ուրախ ու հիմար «պոպկոռնային» կինո է, որը հանդիսատեսներին հետաքրքրեց ամբողջ աշխարհում,- հայտարարել է Warner Bros.-ի՝ դիստրիբուցիայի բաժնի ղեկավար Ջեֆ Հոլշտեյնը:- Մենք որոշեցինք, որ նման ֆիլմ թողարկելու իսկական ժամանակն է: Այն վերջին բլոքբասթերն Է ուսումնական տարվա սկսվելուց առաջ, եւ մենք մրցակիցներ պարզապես չունեինք»:

Վերջին շաբաթների առաջատարը՝ «Առաքելությունն անիրագործելի է. հետեւանքներ» կինոնկարը, 20 մլն դոլարով տեղավորվել է երկրորդ տեղում: Երեք շաբաթվա ընթացքում համաշխարհային վարձույթում ժապավենը վաստակել է 427,6 մլն դոլար, նա բոլոր հնարավորություններն ունի ամենահաջողված մասը դառնալու վեց ֆիլմերից բաղկացած ֆրանշիզայի պատմության մեջ, որոնցից առաջինը թողարկվել Է 1996 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս