Բաժիններ՝

«Ցասումն ու թվիթները չեն փոխի այն փաստը, որ աշխարհը մինչևկոկորդը կուշտ է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից». Մոհամադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից: Համապատասխան դիրքորոշումը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր Twitter-ում։

«Ցասումն ու թվիթները չեն փոխի այն փաստը, որ աշխարհը մինչեւ կոկորդը կուշտ է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից: ԱՄՆ-ի առեւտրի կրճատումը եւ 100 հազար ամերիկյան աշխատեղերի ոչնչացումը հիանալի է մեզ համար, բայց աշխարհը չի հետեւի իմպուլսիվ «թվիթերային» դիկտատուրաներին: Ուղղակի հարցրեք Եվրամիությանը, Ռուսաստանին, Չինաստանին եւ մեր տասնյակ այլ առեւտրական գործիկերներին, գրել է Զարիֆը: ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել ԳՀՀԾ-ի փոխարեն, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փաստորեն կանխապես անիրագործելի պայմաններ է առաջադրել Իրանին: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել է օգոստոսի 7-ի կեսգիշերից:

Դրանք վերաբերում են Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:

Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները:

Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս