Բաժիններ՝

Իրանի Կենտրոնական բանկի փոխղեկավարին ձերբակալել են արժույթի շուկայում շահարկումների համար

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով:

Օգոստոսի 5-ին այս մասին հայտնել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհսենի Էժեիին։

Գործակալության տեղեկատվությամբ՝ բացի Արագչիից այդ նույն մեղադրանքով ձերբակալվել է եւս չորս մարդ: Ինչպես նշել է AFP-ն, օգոստոսի 4-ին Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին Արագչիին ազատել է զբաղեցրած պաշտոնից:

Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը սեւ շուկայում հասել է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Դա երկրում առաջացրել է գնաճի եւ սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս