Ներկայացվել են գրիչով աշխատող առաջին խելացի ժամացույցները
Ծրագրավորողների մի փոքր խումբ ներկայացրել է նոր խելացի ժամացույցներ՝ նոր ձևաչափով: Ժամացույցը կոչվում է Draverik:
Դրանք աշխատում են սովորական էլեկտրոնային ժամացույցի նման՝ «խելացի» գործառույթներով, սակայն դրանց հնարավորություններն ընդլայնվում են հատուկ գրիչի միջոցով: Գրիչը վաճառվելու է ժամացույցի հետ միասին:
Գրիչի վրա հատուկ սենսորային տարածություն է տեղադրվել, որի միջոցով դուք կարող եք թերթել ցուցակները, կարդալ տեքստերը, մուտք կատարել դեպի մենյու, աշխատել փաստաթղթերով:
Այս միջոցով ժամացույցի հեղինակները փորձել են ավելի հարմարավետ դարձնել խելացի գադջետի օգտագործումը, անել այնպես, որ մատները չփակեն դիսփլեյը:
Նախագծի հեղինակները կարծում են, որ այս ժամացույցները շատ հարմար կլինեն բիզնեմենների և ուսանողների համար՝ թե՛ ուսման մեջ, և թե՛ աշխատանքում:
Մնացած դեպքերում Draverik-ն աշխատում է սովորական խելացի ժամացույցների նման: Դուք կարող եք դիտել սմարթֆոնի ծանուցումները, հաշվել քայլերը, միացնել երաժշտությունը, կատարել այլ գործողություններ:
Արտաքինից դրանք դասական ժամացույցի նման են, ինչպես նաև դրանց վրա կարող եք ամրացնել սովորական ժամացույցի գոտին:
Draverik ժամացույցների գինը դեռևս չի նշվել, քանի որ նախագծի հեղինակները ներկայացրել են գաղափարը IndieGoGo հարթակում և սպասում են կարծիքների: Այս ժամացույցները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել:
https://www.youtube.com/watch?v=U0lYLjV6Gnk
Սիրարփի Աղաբաբյան