««Բարգավաճ Հայաստանն» անպայման Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է». Նաիրա Զոհրաբյան
Հուլիսի 16-ին չի ընտրվի Երևանի քաղաքապետ և կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ այդ ընտրությունները կկայանան սեպտեմբերի վերջին:
««Բարգավաճ Հայաստանն» արդեն ունի կայացրած քաղաքական որոշում՝ մենք անպայման Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք: Մնացածն արդեն քննարկման խնդիր է»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ որևէ քննարկում չի եղել, թե ով կգլխավորի ԲՀԿ ավագանու ցուցակը, այդ հարցը կքննարկվի հուլիսի 16-ից հետո. «Վստահաբար, մենք կներկայացնենք այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են վերցնել պատասխանատվություն Երևան քաղաքի համար»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ տապավորություն ունի, որ ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու, բայց հակառակ դեպքում օրենքով իրենք ունեն բոլոր իրավունքները քաղաքապետ առաջադրելու: